Սպասվում է ամպրոպ, անձրև ու քամու ուժգնացում          ՌԴ-ում միգրանտների համար, որոնք պատրաստվում են ապրել եւ աշխատել այնտեղ, օգոստոսի 1-ից գործողության մեջ է մտնում նոր դրույթ       Տեսանյութ.Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերին մահացած են գտել Թբիլիսիում,չեն բացառում, որ նրա մահը բխում է Ադրբեջանի կառավարության շահերից    

05 հուն 2021 15:45

Պատերազմի մասնակից գնդապետին աշխատանքից ազատել են Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպմանը մասնակցելու համար

Արագածոտնի մարզի Արագածավանի գյուղի բնակիչ Կամո Հարությունյանն օրեր առաջ ազատվել է աշխատանքից Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպմանը մասնակցելու համար: Նա աշխատում էր տեղի Ջրային կոմիտեում որպես պահակ՝ արդեն վեց տարի: Այս մասին գրում է yerevan.today-ը:


Նշենք նաև, որ Կամո Հարությունյանը զինվորական է, մասնակցել է Արցախյան բոլոր պատերազմներին, 44-օրյա պատերազմին որդիների հետ եղել է Քարվաճառում:




Մեզ հետ զրույցում Կամո Հարությունյանի որդին՝ Սեդրակ Հարությունյանն ասաց, որ կոմիտեից զանգել են հորը կանչել և հորդորել ազատման դիմում գրել: Որպես պատճառաբանություն նշվել է, որ նա մասնակցել է Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպմանը:
«Ասել են, որ տեսանյութեր կան, նկարներ կան, մեր սեղանին դրված են, կամ պետք է ընտրեք Նիկոլին, կամ կորցնեք աշխատանքը, մենք էլ ասել ենք, որ հողատու սրիկային չենք կարող երբեք ընտրել, արյուն թափած մարդ ենք, չենք կարող հող հանձնողին ընտրել, առաջարկեցին դիմում գրել, հրաժարվեցինք, հաջորդ օրը հայրս գնաց աշխատանքի, արդեն ուրիշ մարդ էր ընդունված, իրեն ասել են հեռացված ես», - ասաց նա:


Սեդրակ Հարությունյանի խոսքով՝ հորը հայտնել են, որ հունիսի 8-ին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցը Թալին, եթե նա կհամաձայնվի Փաշինյանի հետ հանդիպմանը գալ որդիների և ապահովել նաև այլ մարդկանց ներկայությունը, ապա կարող են դիտարկել նորից վերականգնումը:


Մեր հարցին, թե նման դեպքեր էլի եղել են գյուղում՝ նա ասաց.


«Գիտեմ, որ էլի մարդիկ կան, որոնց էլի վախեցնում են, ուսուցիչներ կան, գիտեմ, որ արգելում եմ գնալ: Հիմա հերոս մարդուն, ով պատերազմների մասնակից է, հաշմանդամություն է ձեռք բերել, հնարավորություն չեն տալիս իր աշխատանքով վաստակել, բոլոր դռները փակում են, ինչ է, թե իրենց աջակիցը չենք»:


Նշենք նաև, որ Սեդրակ Հարությունյանն ու եղբայրը ևս պայմանագրային զինվորականներ են եղել, վերջին պատերազմին կապիտուլյացիայից հետո, երբ իմացել են, որ իրենց պահած հողը հանձնվել է թշնամուն, հրաժարվել են իջնել Քարվաճառի դիրքերից: Արդյունքում իրենց որակել են որպես ակտիվիստներ և ազատել աշխատանքից:


«Մենք ոչ ոքից չենք վախենում, անգամ թուրքերից չենք վախեցել, մնաց այս սրիկաներից վախենանք, նրա նման փռչոտներին ոչ սիրել, ոչ էլ հարգել ենք,  մենք վստահ ենք մեր ընտրության մեջ, ընտրում ենք այն մարդուն, որը կարող է մեր երկիրը դզել, հողատուն ու դավաճանը մեզանում տեղ չունի»,-եզրափակեց նա:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր