Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ          Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

08 հուն 2021 14:46

Ադրբեջանը հայտնում է, թե ևս մեկ զինծառայող է գերեվարվել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, թե Հայաստանի զինված ուժերի մի խումբը՝ հատել է շփման գիծը, որի հետևանքով գերեվարվել է մեկ հայ զինծառայող, գրում է Minval.az-ը։


Հաղորդագրությունույմ նշվում է, որ հունիսի 8-ին, օգտվելով Լաչինի շրջանի հայ-ադրբեջանական պետական սահմանի հատվածում անբարենպաստ եղանակային պայմաններից, Հայաստանի զինված ուժերի խումբը ներխուժել է Ադրբեջանի տարածք։


«Ձերբակալվել է խմբի մեկ անդամ ՝ զինծառայող Արթուր Քարտանյանը: Խմբի մյուս անդամները նահանջել և լքել են տարածքը»,- ասված է հայտարարությունում։
«Փաստինֆո»-ն տեղեկությունը ճշտելու համար փորձում է կապ հաստատել ՀՀ Պաշտպանության նախարարություն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր