Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

09 հուն 2021 11:02

Որևիցե մի գեներալ Նիկոլ Փա­շինյանի գրպանի գեներալը չէ․ «Հրապարակ»

«Ռոբերտ Քոչարյանի գլխա­վորած «Հայաստան» դա­շինքը երկու օր շարունակ Սյունիքի մարզում էր: Հունիսի 7-ին՝ Ագարակ, Մեղրի, Կապան, երեկ էլ Գորիս էին հասել: Քարոզարշավի ընթացքում մենք փորձեցինք հարց ուղղել Ռոբերտ Քոչարյանին՝ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի վերաբերյալ, ում մասին Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե իր կողմից գեներալի ուսադիրներ ստացածը դարձել է Քոչարյանի բուկլետ բա­ժանողը Տավուշում:


Բայց Քոչարյանը չկարողացավ պահ գտնել՝ մեր հարցերին պա­տասխանելու, փոխարենն այս թե­մայով մի քանի հարց ուղղեցինք «Հայաստան» դաշինքի անդամ, պաշտպանության նախկին նախա­րար Սեյրան Օհանյանին:


- Պարո՛ն Օհանյան, ճի՞շտ է, որ Օնիկ Գասպարյանը Տավուշում աջակցում է «Հայաստան» դա­շինքին:


-Ես այդ մասին տեղե­կություն չունեմ, որովհետև Օնիկ Գասպարյանի հետ այս քաղաքա­կան գործընթացների շրջանակում չեմ հանդիպել:


-Նիկոլ Փաշինյանը նրան հեգնում էր, թե դարձել է Ռոբերտ Քոչարյանի բուկլետ բաժանողը Տավուշում:


-Ուրեմն, Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի այդպիսի կարծիք հայտնելու: Բուկլետ բաժանողը, փողոցներում քայլողը, տարբեր միջոցառումների ժամանակ սննդի, հացի վրա հարձակվողը, ակնհայտ երևում է, որ ինքն է: Եվ երկրորդը՝ որևիցե մի գեներալ Նիկոլ Փա­շինյանի գրպանի գեներալը չէ:


-Բայց Փաշինյանն այնպես է ներկայացնում, ասես ինքն է այդ գեներալներին ծնել, ասում է, որ ինքն է նրանց գեներալ-լեյտենանտի, գեներալ-գնդապետի կոչում շնորհել, ու հիմա նրանք դուրս են եկել իշխանության դեմ:


-Այսինքն՝ նա արժանի չի եղել, որ ինքը շնորհել է գեներալ-գնդապետի կոչում: Եթե արժանի չի եղել, ու ինքը շնորհել է, ուրեմն ՀՀ վարչա­պետը հանցագործ է, որ անարժան մարդկանց է շնորհել: Իսկ եթե շնորհել է արժանի մարդկանց, իսկ Օնիկ Գասպարյանը և շատ այլ գեներալներ բանակի ակունքնե­րում կանգնած մարդիկ են, Նիկոլ Փաշինյանն իր ռազմական և կա­ռավարման գիտելիքներով շատ փոքր մարդ է, որ հասնի նրանց: Իսկ արժանիները կարող են իրենց կարծիքը համարձակ արտահայտել ցանկացած տեղում:


-Դուք նորմա՞լ եք վերաբերվում նրան, որ Օնիկ Գասպարյանն աջակցում է ձեր թիմին:


-Իհարկե, նորմալ եմ վերա­բերվում, ինքը մեր ծառայակից և մարտական ընկերներից է, և ես նրան հարգում եմ:


-Բայց Օնիկ Գասպարյա­նի շուրջ բազմաթիվ հակասական կարծիքներ կան, որ նա ևս իր մեղքի բաժինն ունի պատե­րազմում կրած պարտության մեջ:


-Ես գտնում եմ, որ Օնիկ Գասպարյանը մեր լավագույն զորա­միավորման հրամանատարներից է եղել: Մնացածի մասով ես որևիցե տեսակետ չեմ կարող արտահայտել, որովհետև ես Օնիկ Գասպարյա­նի ղեկավարը չեմ եղել: Իսկ Օնիկ Գասպարյանի ղեկավարը պատե­րազմի ժամանակ այդ իրավունքը չի ունեցել, որովհետև ինքը երկի­րը ղեկավարել է ոտքի վրա, ձեռքի հետ:


-Իսկ չե՞ք կարծում, որ Օնիկ Գասպարյանն ինչ-որ տեղ թույլ է տվել իր հետ այսպես խոսել, քանզի եթե նա ժամանակին կոնկրետ քայլեր ձեռնարկեր, գուցե այսօր Փաշինյանը նրա հասցեին այսպես չխոսեր:


- Այդ հարցերը Դուք կարող եք համարձակ ուղղել նույն Նիկոլ Փաշինյանին և Օնիկ Գասպարյանին»,-գրում է թերթը։


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր