Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Ford Transit»-ը, կա 3 տուժած          Մենք երկու հատ ատոմակայան ենք ստեղծել, առանց աղմուկ-աղաղակի, առանց ժապավեն կտրելու       Կառավարությունը, հետաձգելով մետրոյի «Աջափնյակ» կայարանի ֆինանսավորումը, 2 միլիարդ դրամ է տվել, որ 45 տրոլեյբուս և104 վերելակ գնվի    

12 հուն 2021 13:46

Պետք է անցնենք պրոֆեսիոնալ բանակի` պայմանագրայինը պրոֆեսիոնալը չէ.Քայլ առ քայլ գնում ենք հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը

Հայաստանի իշխանությունն այս օրերին շատ ակտիվ քննարկումների մեջ է ռուսական կողմի հետ` հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի լուծման հարցով։ Քարոզարշավի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում տեղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Գեղարքունիքի մարզում և ընդհանրապես Սոթք, Խոզնավար հատվածում ստեղծված իրավիճակի առնչությամբ մեր դիրքորոշումը հայտնել ենք. խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, միջազգային մեր գործընկերների ներգրավմամբ։ Ռուսաստանի մեր գործընկերները լայնորեն ներգրավված են խնդրի լուծման հարցում»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` քայլ առ քայլ գնում են խնդրի լուծմանը։ Փաշինյանը նշեց, որ համագործակցում են նաև միջազգային գործընկերների հետ։

Սակայն, ըստ Փաշինյանի, անվտանգության խնդիրները պետք է լուծվեն նաև մեր բանակի հզորացմամբ։ Նա նշում է, որ պետք է անցնենք պրոֆեսիոնալ բանակի` պայմանագրայինը պրոֆեսիոնալը չի։
«Զինվորը պետք է ամբողջ օրը ոչ թե կենցաղով զբաղվի, այլ իր գիտելիքները մեծացնելու ուղղությամբ, սակայն սրա համար պետք է աշխատավարձը բարձրացնենք, զինանոցը համալրենք»,–ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր