Սյունիքում ջերմաստիճանը կհասնի +39-ի

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 12-16-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Ըստ ԱԻՆ պաշտոնական էջում հրապարակված կանխատեսումների, առաջիկա օրերին որոշ մարզերում ջերմաստիճանը ցերեկվա ժամերին կհասնի +37-ի։
Հունիսի 15-ի ցերեկը Սյունիքում կգարանցվի +35-+39 աստիճան տաքութություն։ Հաջորդ օրը՝ Արագածոտնի, Վայոց Ձորի նախալեռներում, Արարատում, Արմավիրում կգրանցվի մինչև +37 աստիճան տաքություն։

Երևան քաղաքում հունիսի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։
