Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

14 հուն 2021 14:42

Կեցցեն բոլորը...Վրաստանն օգտագործեց աշխարհաքաղաքական դիրքը. Վրաց պատգամավորը` հայ գերիների ազատման մասին

«Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Ալեքո Էլիսաշվիլին մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Հայաստանի 15 քաղաքացիների ազատ արձակումը՝ շեշտելով Վրաստանի կառավարության դերն այս գործընթացում: Այս մասին գրում է Ալիք Մեդիան։

Նրա խոսքով՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի հետ միասին Վրաստանը կարողացավ օգտագործել իր աշխարհաքաղաքական դիրքը:

«Կեցցեն բոլորը, ով  մասնակցեց մեր կողմից: Որքան ես գիտեմ, վարչապետ Ղարիբաշվիլին մասնակցություն է  ունեցել, կեցցե նա: Այո, Վրաստանը Հարավային Կովկասում ունի ունիկալ քաղաքական և տարածաշրջանային դիրք: Ցավալի է, որ մենք այս լծակը ճիշտ չօգտագործեցինք` մանավանդ Ադրբեջանի և Հայաստանի հակամարտության ընթացքում: Այս դերի օգտագործումը շատ ձեռնտու է ամբողջ երկրին: Մի կողմ թողնելով քաղաքական նախասիրությունները` մենք բոլորս այս երկրի զավակներն ենք: Կարելի է հպարտանալ, որ Վրաստանի պետությունն ու կառավարությունը կարողացան դա անել», - ասել է նա լրագրողներին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր