Ապրիլի 18-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ադրբեջանի և ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունը որոշում են կայացրել ԼՂ-ից խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին    

15 հուն 2021 13:44

Ըստ հոգեբանի՝Փաշինյանի մոտ կան լուրջ հոգեբանական խնդիրներ,տեսանելի է նույնիսկ անզեն աչ­քով

Ինչպե՞ս կարողանալ հաղթահարել մեկը մյուսին հաջորդող հոգեբանական տրավմաները և մնալ հոգեբանորեն առողջ, ի՞նչ հետք է թողնելու գերությունը` գերությունից վերադարձած մեր հերոս տղաների հոգեբանական վիճակի վրա, ինչի՞ մասին է խոսում Փաշինյանի մուրճի ցուցադրումը և որդուն` Ալիևին հանձնելու հայտարարությունը, ի վերջո հոգեբանական խնդիրներ ունի՞ վարչապետի ԺՊ-ն, թե՞ ոչ, այս և այլ հարցերի շուրջ  «Իրավունք TV»-ի ուղիղ եթերի շրջանակում զրուցել ենք հայտնի հոգեբան Իրինա Ծատուրյանի հետ, ով նախ անդրադարձավ պատերազմի  հետ առերեսված մեր հերոս տղաների հոգեբանական վիճակին

- Այս պատերազմի հասցրած հոգեբանական տրավման գրեթե անջնջելի է: Ու ոչ թե նրա համար, որ նրանք թույլ են, ոչ: Պարզապես, երբ մարդը վերադառնում է հաղթած իր  համար շատ ավելի հեշտ է հաղթահարել բոլոր տրավմաները թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական, բայց այսօրվա վիճակը, երբ այդքան պայքարից հետո, շատ դեպքերում հաշմանդամ դարձած վերադառնում ես` պարտվածի հոգեվիճակով, սա լրիվ այլ բան է: Չկա այն բացարձակ հաղթողի հոգեվիճակը, որը չափազանց շատ օգնում է հոգեբանական ցանկացած իրավիճակ հաղթահարելու:

-Ի՞նչպես հաղթահարել:

-Դա բավականին երկարատև հոգեբանի հետ աշխատանք է պահանջում: Կարևոր է նաև ընտանիքի սերն ու հոգատարությունը, արժևորված զգալը ընտանիքում: Գուցե զարմանաք, բայց, ցավոք կան ընտանիքներ, ովքեր անուշադրության են մատնում իրենց հերոս տղաներին: Ինքս առնչվել եմ կոնկրետ դեպքի հետ, երբ հայրը դրսում է և նա  անգամ չի եկել իր որդուն տեսնելու: Կան դեպքեր, երբ տղաներին արհամարհական են բարևում անգամ բակի տղաները:

- Տիկի՛ն Ծատուրյան, մենք իրավունք ունե՞նք գերությունից վերադարձած տղաներին բաց լուսանկարներով ցուցադրել հանրությանը, սա նրանց վրա հետագայում կարո՞ղ է ինչ-ինչ ազդեցություն ունենալ:

-Ոչ բացարձակ իրավունք չունեինք, իրավունք չունենք նաև նրանց հետ որոշակի աշխատանք տանելուց հետո կրկին ուղարկել ծառայության:  Գերեվարված տղաների հոգեբանական տրավմաները գրեթե անջնջելի են. տեսեք նրանք սկզբից պատերազմ են տեսել, հետո գերեվարվել, ու մենք չգիտենք, թե ինչերի միջով են անցել գերության ընթացքում: Հնարավոր է, որ նրանք ապրել են այնպիսի պահեր, որոնց մասին  իրենք իրենց չեն ուզում խոստովանել:

-Պատերազմից զատ երկրի ներսում էլ քիչ չեն հոգեբանական խնդիրներ հարուցող գործոննե­րը: Ու դրանց գումարվելու եկավ ընտրարշավը, որը սովորական իրավիճակում անգամ բուռն կրքեր է հարուցում: Մինչդեռ, այս ընտրարշավում բանը հասավ նրան, որ երկրի ղեկավարի աթո­ռին նստած անձը սկսել է մուրճը ձեռքին քարոզարշավ անցկացնել: Ինչի՞ մասին է խոսում Փաշինյանի կողմից՝ քարոզարշավի ժամանակ մուրճի ցուցադրումը:

-Դա կատարյալ ագրեսիայի դրսևորում է, և ո՞ւմ նկատմամբ, սեփական ազգի ներկայացուցիչ­ների: Ես այլևս նրա վրա չեմ զարմանում, ես զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր սառը հայացքներով լսում և ենթարկ­վում են նրան: Ես չեմ կարող նրա անձը վերլուծել, որովհետև նրա արածները լուրջ չեն:

-Տիկի՛ն Ծատուրյան, ինքն իր մեջ հասկանո՞ւմ է, որ դավաճան է:

-Ձեր հարցն ունի երկու պա­տասխան: Կա՛մ ինքը շահադի­տական նպատակներով հաս­կանում է իր արարքների լրջու­թյունը, կա՛մ էլ մտածում է, որ իս­կապես ինքը ճիշտ է վարվում: Երկրորդին ես այդքան չեմ հավա­տում:

-Փաշինյանը մինչև իսկ հայ­տարարեց, թե պատրաստ է որ­դուն հանձնել Ալիևին: Իհարկե, քաջ գիտակցելով, որ առաջարկը չի ընդունվի: Բայց հրապարակավ նման հայտարարություն հնչեցնելն անգամ հարցեր է առաջ քաշում, ինչպե՞ս:

-Նրա մոտ պարզապես բա­ցակայում է ծնողական, հայրա­կան բնազդը: Նրա մոտ կան լուրջ հոգեբանական խնդիրներ, դա ակնհայտ տեսանելի է անզեն աչ­քով: Իսկ թե ինչ հոգեբուժական խնդիրներ ունի, այդ մասին կոնկ­րետ մասնագետ բժիշկը կկարո­ղանա խոսել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր