Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց          Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

16 հուն 2021 11:02

Տեսանյութ.Հանդիպել եմ Կադիրովի հետ, նա իր հավանությունն է տվել.Հայաստանը կունենա ալտերնատիվ ճանապարհ դեպի Ռուսաստան

«Լուսանկարի հրապարակումից հետո ինձ մեղադրեցին Չեչնիայի նախագահի հետ ընկերություն անելու համար։ Ես համարում եմ, որ Ռամզան Կադիրովն այն մարդն է, ում հետ ընկերություն անելը միայն պատիվ է բերում»,- «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով Կադիրովի հետ իր հարաբերությունների ու հայտնի լուսանկարի մասին հարցին։


ԱԱԾ նախկին տնօրենը մանրամասնեց, թե ինչու է այցելել Չեչնիա ու ինչպես է սկսել ընկերություն անել այդ երկրի նախագահի հետ։


«Դուք գիտեք, որ Հայաստանը Ռուսաստանին կապող ընդամենը մեկ ցամաքային ճանապարհ ունի, որն անցնում է Վրաստանի տարածքով՝ Լարսի անցակետով, որը տարվա վեց ամիսը չի գործում, իսկ եթե գործում է, ծանրաբեռնվածության պատճառով ունենում ենք կուտակումներ, փչանում է ապրանքը»,- ասաց նա։


Ուսումնասիրությունների արդյունքում եկել են եզրակացության, որ Վրաստանի տարածքով հնարավոր է ևս մեկ ճանապարհ՝ Իտում Կալի-Շատիլի հատվածով, որը սահմանակից է Չեչնիայի հետ։


«Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Գախարիայի, որի հետ ունեի և հիմա էլ ունեմ շատ լավ ընկերական հարաբերություններ, խոսել եմ, ասել եմ՝ հնարավո՞ր է այդ ճանապարհը կառուցենք, սկսի գործել, ասել է մեր կողմից հնարավոր է, եթե կարողանաք պայմանավորվել Ռուսաստանի հետ։ Մեկնել եմ Ռուսաստան, հանդիպել եմ Կադիրովի հետ, նա իր  հավանությունն է տվել, պատրաստակամություն է հայտնել այդ ճանապարհը կառուցել։


Հիմա այդ ճանապարհը կառուցել են, մնացել է երկու կմ։ Այդ հատվածը կառուցելուց հետո Հայաստանը կունենա ալտերնատիվ ճանապարհ դեպի Ռուսաստան, մի ճանապարհ, որտեղ ձյուն չի գալիս, խնդիրներ չեն լինի անցնելու համար։ Հիմա դա լա՞վ է, թե՞ վատ է»,- ասաց Վանեցյանը։


Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր