Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են          Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը       Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել    

17 հուն 2021 15:18

Թե որքան գումարներ են ծախսվում նախընտրական քարոզարշավի համար. որոնք են ֆինանսական ամենամեծ միջոցներ ծախսած ուժերը

Խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի համար կուսակցությունները և դաշինքները միլիոնավոր դրամներ են ծախսում: Factor.am-ը ներկայացնում է, թե մինչև հունիսի 11-ի դրությամբ քաղաքական ուժերը որքան գումար են մուտքագրել նախընտրական հիմնադրամներ և որքանն են ծախսել այդ օրվա դրությամբ:
Քարոզարշավի ընթացքում ֆինանսական ամենամեծ միջոցներ ծախսած ուժերն են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը , «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» դաշինքները: Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ն նախընտրական հիմնադրամ մուտքագրել է 257 մլն դրամ, որից արդեն ծախսել է 168 մլն դրամը: Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը 220 մլն դրամից 166 մլն դրամն է ծախսել, իսկ Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքը 215 մլն դրամից 133 մլն-ն է ծախսել:
Ի տարբերություն այս երեք ուժերի՝ քարոզարշավին բավականին քիչ գումար է ծախսում Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: ԲՀԿ-ն 55,6 մլն դրամից ծախսել է 55 մլն դրամը: Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը 47,8 մլն-ից ծախսել է 25,8 մլն դրամը, ՀԱԿ-ը՝ 40,8 մլն դրամից 34,4 մլն դրամը:
«Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը, որի վարչապետի թեկնածուն Տիգրան Ուրիխանյանն է, քարոզարշավի նշված օրերի ընթացքում ծախսել է 48,9 մլն դրամ, իսկ հիմնադրամ մուտքագրել է 49,8 մլն դրամ: «Բաբաջանյան-Շիրինյան» ժողովրդավարների դաշինքն էլ ամբողջությամբ ծախսել է շուրջ 19 մլն դրամ մուտքագրված գումարը: «Քաղաքացու որոշում», «Վերելք», «Ազատական», «Հայաստանի եվրոպական» կուսակցություններն էլ հունիսի 11-ի դրությամբ նախընտրական հիմնադրամ մուտքագրած գումար չունեն:
«Ազատություն» և ԱԺԲ կուսակցություններն էլ հիմնադրամ մուտքագրած գումարներից հունիսի 11-ի դրությամբ ծախս չեն կատարել: Դավիթ Սանասարյանի «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը մուտքագրել է 100 հազար դրամ, ծախսել՝ 60 հազար դրամ: Ընդհանուր առմամբ, 24 ուժերը նախընտրական հիմնադրամներ մուտքագրել են 961,5 մլն դրամ, որից ծախսվել է 697,6 մլն դրամը: Նշենք, որ այս տվյալները հունիսի 11-ի դրությամբ են, հետևաբար՝ մինչև քարոզարշավի ավարտն այս թվերը կենթարկվեն փոփոխության, որոնք կներկայացնենք հետագայում:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր