Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը    

17 հուն 2021 15:48

Միլիոնավոր դրամների ծախսեր.Լավ, դուք խիղճ ունե՞ք, լավ, էդ ծախսը մարդ լինեիք՝ ուղարկեիք դիրքեր

«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է. 


«Միլիոնավոր դրամների ծախսեր (անձնական դիրքորոշում)


Որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե ի՞նչ միջոցներով է ՔՊ-ն էս էպիկ հարթակները Հանրապետության հրապարակում հավաքում, պետակա՞ն միջոցներով, թե՞ կուսակցական։


Երկուսի դեպքում էլ սա կատարյալ խայտառակություն է։ Այս պահին սահմանապահ մեր զինվորները վրանների, ծառայության համար անհրաժեշտ առաջնային նշանակության բազմաթիվ այլ պարագաների կարիք ունեն։ Այդ իրավիճակում որքանո՞վ է բարոյական նման շքեղությամբ հանրահավաքներ անցկացնել։ Կամ ո՞վ է թույլ տվել սեփականաշնորհել իրենց կուսակցության ագիտացիոն նպատակների համար ամբողջ հրապարակն ու պետական գույք հանդիսացող կառավարության, պատկերասրահի շենքերը։


Լավ, դուք խիղճ ունե՞ք։ Լավ, էդ ծախսը մարդ լինեիք՝  ուղարկեիք դիրքեր։ Դեռ ընտրությունները չսկսված հաղթածի դի՞րք եք բռնում։


Դուք երկրին տեր կանգնող չեք եղել ու չկաք։ Էդ հրապարակային խայտառակությանը մասնակցողների համար, չգիտեմ էլ, թե Հայրենիքն ինչ արժեք ունի, հայորդի կորցնելն ինչ արժեք ունի․․․


Ամոթից պայթում եմ։ Դուք էլ, ձեր ապագան էլ, թե էդ ապագայում ձեզ ենք տեսնելու»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր