Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

19 հուն 2021 14:57

Արմեն Չարչյանի պաշտպանները դատախազության հայտարարությունը բացարձակ սուտ են որակում

Արմեն Չարչյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանը, Արամ Վարդևանյանը տարածել են հայտարարություն, որտեղ ասված է.


«Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ իբր քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով  հաստատվել է ձայնագրության մեջ առկա դեպքի փաստն ու բովանդակությունը։


Տեղեկացնենք հասարակությանը, որ դա բացարձակ սուտ է։ Պարոն Չարչյանն  ընդունել է ձերբակալման օրը առավոտյան արձակուրդի պայմաններում առանց որևէ ծառայողական կախվացության իր գործընկերների հետ ունեցած զրույցի փաստը, սակայն ոչ այդ անհայտ աղբյուրից հրապարակված ձայնագրության մեջ արտացոլված խոսակցության բովանդակության փաստը։ Կարծում ենք, որ դրանց տարբերությունն ակնհայտ է։


Հա, ի դեպ պարոն Չարչյանը հաճախ է զրույց ունենում աշխատակիցների հետ ինչպես և յուրաքանչյուր հեղինակավոր բժիշկ։


Ուստի հորդորում ենք քրեական հետապնդման մարմիններին չգցել հասարակությանը մոլորության մեջ,  գործել բարեխիղճ ձևով, րոպե շուտ դադարեցնել այս խայտառակությունը, հակառակ դեպքում հետայսու ստանալու են կոշտ պատասխաններ։ Մնացին ժամեր դատարանում հանդիպելու համար, պատրաստվեք»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր