ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարց, դա աբսուրդ է          Մենք հանդիպելու ենք 2026 թվականին և ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին       Բախվել են «ՎԱԶ 2102»-ը ու ասֆալտով բարձված «FAW» բեռնատարը, կա վիրավոր    

19 հուն 2021 16:35

Ընտրողին ուղղորդելու փորձ.կուսակցական հրահանգ են ստացել քվեաթերթիկներն ընտրողներին հանձնել ոչ թե թվաբանական հաջորդականությամբ, այլ նախ՝ «յուրային» քվեաթերթիկը, հետո՝ մյուսները

Ընտրությունների վերահսկման կոմիտեն ահազանգեր է ստացել այն մասին, որ տեղամասային ընտրական հանձնաժողների շատ նախագահներ կուսակցական հրահանգ են ստացել քվեաթերթիկներն ընտրողներին հանձնել ոչ թե թվաբանական հաջորդականությամբ (1-ից 25 կամ 25-ից 1), այլ, նախ, «յուրային» քվեաթերթիկը, հետո՝ մյուսները։

Ընտրությունների վերահսկման կոմիտեն հայտարարում է, որ քվեաթերթիկների նման հաջորդականությունը պետք է դիտել որպես ընտրողին ուղղորդելու փորձ։ Նման խախտում հայտնաբերելու դեպքում դիտորդներին և թեկնածուների վստահված անձանց կոչ ենք անում խախտումը պարտադիր արձանագրել հանձնաժողովի գրանցամատյանում՝ վկայակոչելով ԿԸՀ 18.06.2021թ. թիվ 155 որոշումը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր