Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

20 հուն 2021 15:50

Դիմակավորված, «կապյուշոնով ամբողջովին սպիտակ հագուստով, ձեռքին սև ատրճանակը . Արման Բաբաջանյանը տեսել է կրակոցի տեսագրությունը

Բաբաջանյանի ավտոմեքենային կրակող անձին նկարահանել է նրա հարևանի տեսախցիկը։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտնեց «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի ցուցակի առաջին համար Արման Բաբաջանյանը։
«Հանցագործի ընդհանուր պատկերը հնարավոր է եղել դուրս բերել։ Ես տեսա ձայնագրությունը, մոտավորապես դիմակավորված, «կապյուշոնով», ամբողջովին սպիտակ հագուստով, ձեռքին սև ատրճանակը։ Կրակոցի պահի մանրամասներ չկան, բայց հայտնաբերվել է փամփուշտի մի մասը, պարկուճը մնացել է դիմապակու վրա, ասացին, որ նստարանի վրա կա վնասվածք»,– ասաց Բաբաջանյանը։

Կատարվածի նպատակն, ըստ նրա, քաղաքական գործընթացները վախի, սարսափի մեջ խեղդելն է։ Բայց Բաբաջանյանը վտահեցրեց, որ հակառակ դրան, իրենք մնում են հաստատուն իրենց գաղափարներում, դիրքորոշումներում։
Բաբաջանյանը հրաժարվեց հայտնել իր կասկածները հնարավոր կատարողների վերաբերյալ, թեև մինչ այդ հայտարարել էր, որ ասուլիսում նաև անուններ կհնչեցնի։
Հիշեցնենք` շուրջ 1 ժամ առաջ Արմեն Բաբաջանյանը հայտարարել էր, որ դեպքի նախորդ օրը դաշինքի անդամ Լևոն Շիրինյանը զանգ է ստացել արտերկրից, որի ժամանակ նշել են, որ այստեղ ձևավորվել է զինված մի խմբավորում, որը թիրախավորել է դաշինքի առաջին եռյակին: Բաբաջանյանը չէր բացառել, որ այդ կրակոցը նախազգուշական է:

Հունիսի 20-ին, ժամը 09։30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում անհայտ անձը կրակոց էր արձակել Արման Բաբաջանյանին պատկանող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Դեպքը տեղի է ունեցել Երևանի Նորք–Մարաշ համայնքում։

Դրանից հետո մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե դաշինքի անդամներն իրենք են կրակել Բաբաջանյանի ավտոմեքենային` ցանկանալով դաշինքի նկատմամբ լրացուցիչ ուշադրություն գրավել։ Արման Բաբաջանյանը հերքեց այդ լուրը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր