ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

21 հուն 2021 12:45

Ընդդիմություն, չհրաժարվեք մանդատներից.Գնում եք խորհրդարան ու լռում.նոր շարժում պիտի սկսել, ինչն ամենաբարդն է

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը կարծում է, որ առաջին հերթին անհրաժեշտ է, որպեսզի ընդդիմությունը վերցնի մանդատներն ու գնա խորհրդարան։ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում է նման գրառում արել` անդրադառնալով ընտրությունների ելքին։
Այսօր առավոտյան ԿԸՀ–ն արձանագրություն կազմել ընտրությունների նախնական արդյունքներն ամփոփելով։ Ըստ այդմ, «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը` 268 165 քվե (21.4%), իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը` 66 633 քվե (5.23%)։

«Նոր ընդդիմության անելիքները պետք է պարզ լինեն։ Նախ, սուս ու փուս վերցնում եք մանդատներն ու գնում եք խորհրդարան։ Գնում եք խորհրդարան այնտեղ լռելու համար' ծպտուն չեք հանում, հրաժարվում եք բոլոր սահմանադրական պաշտոններից` ԱԺ փոխնախագահից, ընդդիմության համար նախատեսված հանձնաժողովների նախագահներից ու տեղակալներից և մյուս բաներից»,–գրել է Դանիելյանը։

Նա հավելել է նաև, որ ընդդիմությունը պետք է նաև քննարկումներին չմասնակցի, այսինքն` կձևավորվի ցածր լեգիտումություն ունեցող խորհրդարան։ Ըստ Դանիելյանի` պետք է լուռ նստել և սպասել հարմար պահին, և երբ գա ժամը, պետք է վայր դնել մանդատներն ու ստեղծել խորհրդարանական ճգնաժամ։ Դա կավարտվի նոր արտահերթ ընտրություններով, իսկ մինչ այդ որևէ նախաձեռնություն, որևէ քննադատություն չպետք է լինեն։
Քաղաքագետը նշում է նաև, որ պետք է նոր շարժում սկսել, ինչն ամենաբարդն է։

Անդրադառնալով Արցախի հարցին` քաղաքագետը նշում է, որ պետք է մտածել Հայաստանի մասին և հանգիստ թողնել Արցախը, քանի որ այն հիմա միջազգային տարածք է, այնտեղ այլ գործընթացներ են գնում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր