Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

21 հուն 2021 12:30

ՈՒղիղ.Իմ ցավը մի քիչ թեթևացավ, որ դուք մնացիք. զոհվածի մայրը` Եռաբլուր այցելած Փաշինյանին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ այցելել է Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու պատերազմի զոհերի հիշատակին։ 

Փաշինյանին ուղեկցում են պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը, ՏԿԱԻ նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը և այլ պաշտոնյաներ։ Նրանց այցը ուղիղ եթերով հեռարձակվում է Փաշինյանի ֆեյսբուքյան էջում։

Զոհերից մեկի մայրը մոտեցավ Փաշինյանին և ասաց` ուրախ է, որ հենց նրա կուսակցությունն է հաղթել։

«Իմ ցավը մի քիչ թեթևացավ, որ դուք մնացիք։ Ընտրություններին մասնակցել եմ. երեխաս որ կորցրի, չուզեցի ձեզ էլ կորցնեմ»,–ասում է կինը։

Այնուհետև ամուսիններ մոտեցան Փաշինյանին, շնորհավորեցին նրան ու ասացին, որ իրենք էլ են նրան ընտրել։

Փաշինյանը ծաղիկներ է խոնարհում պատերազմում զոհվածների շիրիմներին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր