Ապրիլի 1-ից հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով          Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ       Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 14-ի համար    

21 հուն 2021 15:14

Բաքվի ակնկալիքները ՀՀ իշխանություններից

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Բաքուն ակնկալում է, որ Երևանը ճիշտ եզրակացություններ կանի երկրում տիրող քաղաքական ճգնաժամից.


«Երեկ Հայաստանում անցկացվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, սպասվում է նոր կառավարության ձևավորում: Կարծում ենք, որ այս գործընթացների արդյունքում Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ճիշտ եզրակացություններ կանի քաղաքական ճգնաժամային իրավիճակից: Այս ճգնաժամի արմատները խորն են, և դրա պատճառը Հայաստանի կողմից միջազգային իրավունքի և միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտումն է», - այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր