«Վերջին հարցազրույցում նա բացահայտել էր Շուշին ու Հադրութը հանձնելու փաստերը»․ Հոխիկյանը՝ Մանախի ձերբակալության մասին

Ինքը Հադրութում է եղել, Հադրութի հետախուզադիվերսիոն հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատարն էր։ Պատմում էր, թե ոնց է կազմակերպվել Հադրութի հանձնումը, ֆիլմում դա կա։ Նա գիտեր, ասում էր, որ այդ ամենը խոսելու դեպքում իրեն սկսելու են բռնաճնշումների ենթարկել, բայց, ամեն դեպքում, խոսեց։
Ասում էր, որ կբացի բոլոր փակագծերը եւ ավելի շատ փակագծեր էլ կբացի Հադրութի դեպքում եւ Ճարտարի դեպքում, թե ինչպես են իրեն անընդհատ համոզել, որ Ճարտարից թողնի դուրս գա, Ճարտարը հանձնեն։
Իսկ ինքը չէր թողնում եւ ոչ միայն ինքն է այդ մասին ասել։ Այլ մարդիկ էլ են պատմել, որոնք մասնակցել են Ճարտարի պաշտպանությանը, ասել են, որ Արթուր Այվազյանը մինչեւ վերջ մնացել է Ճարտարում։ Իրեն անընդհատ համոզել են, որ դուրս գա, որ թողնի թուրքը մտնի Ճարտար, իսկ ինքը չէր համաձայնել»։
Նշենք, որ ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Արթուր Այվազյանի առնչությամբ ընթանում է նախաքննություն՝ հունիսին սոցցանցում «Հայոց Ազգային Բանակ» խմբում նրա հրապարակած տեսագրության առնչությամբ, որում հայհոյանքներ են հնչել Նիկոլ Փաշինյանի, ԳՇ պետ Արտակ Դավթյանի հասցեին։ Արթուր Այվազյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արա Զաքարյանն էլ, որի հետ այս պահին չի հաջողվում կապ հաստատել, սոցցանցային գրառում է արել այն մասին, որ Մանախի հանդեպ կատարվողը քաղաքական հետապնդում է․ պատճառը՝ իշխանությանը քննադատող ելույթը։