Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

22 հուն 2021 11:29

Որևէ զիջում չի լինելու, և ադրբեջանական ԶՈՒ-ին դուրս բերելու հարցը, եթե չկարգավորվի բանակցություններով, ապա կկարգավորվի համապատասխան գործողություններով

Գեղարքունիքի մարզում ռուս խաղաղապահներ են տեղակայվելու. գործընթացներն ընթանում են, երբ վերջանական որոշում լինի, տեղյակ կպահենք: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԳՇ պետ Արտակ Դավթյանը:

«Վերջնական որոշումը միայն մեր կողմի ցանկությունը չէ, բանակցություններ են ընթանում, մասնակցում է նաև մյուս կողմը»,-ասաց նա՝ հավելելով, որ ժամկետի, գործընթացի բուն կատարման մասին տեղյակ կպահեն:

«Մենք մեր տարածքում Ադրբեջանին հարցնելու ոչինչ չունենք, բայց բանակցություններն ընթանում են ռուսական կողմի հետ, որովհետև հարցեր կան, և մեր նպատակն առանց բախումերի մեր տարածքում հայտնված ադրբեջանական ստորաբաժանումների հեռացումն է»:

Գեղարքունիքի մարզում որոշ հավանական զիջումների մասին հարցին Դավթյանը պատասխանեց, որ որևէ զիջում չի լինելու, և ադրբեջանական ԶՈՒ-ին դուրս բերելու հարցը, եթե չկարգավորվի բանակցություններով, ապա  կկարգավորվի համապատասխան գործողություններով:

ԳՇ պետը նշեց, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներկայացուցիչների թիվը ՀՀ տարածում չի փոփոխվել, միջադեպեր այս պահին չկան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր