Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա          ԱՄՆ-ն կարող է դուրս բերել զորքերը Իտալիայից և Իսպանիայից, Իտալիան մեզ ընդհանրապես չի օգնել, իսկ Իսպանիան իրեն սարսափելի է պահել       ԿԸՀ–ն ընտրություններին առաջադրված 19 ուժից 8–ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել և 48 ժամ է տվել դրանք ուղղելու համար    

22 հուն 2021 13:56

Հաջակցություն սեռական փոքրամասնությունների՝ԱՄՆ պետքարտուղարության շենքից առաջին անգամ ԼԳԲՏ-ի դրոշը կկախվի

ԱՄՆ իշխանությունները հունիսի վերջին առաջին անգամ դրոշ կկախեն Վաշինգտոնում Պետքարտուղարության շենքի վրա` հաջակցություն սեռական փոքրամասնությունների: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` այս մասին երկուշաբթի հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն Ատլանտյան խորհրդի կազմակերպած տեսաժողովում:


Նրան հարց են ուղղել առ այն,  թե ողջունում է արդյոք ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչությունը ԼԳԲՏ համայնքի խորհրդանշանի ցուցադրումը արտերկրում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների շենքերի վրա:


«Իմ պատասխանն է այո: Մենք համապատասխան լիազորություններ ենք տվել մեր դեսպաններին ամբողջ աշխարհում»,- ընդգծել է Բլինկենը: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ համապատասխան միջոցառումներ են իրականացվում` հաշվի առնելով իրադրությունն այս կամ այն երկրում:


«Ցանկանում եմ տեղեկացնել, որ ամսվա վերջին առաջին անգամ Պետքարտուղարության շենքից նույնպես կկախվի առաջընթացի դրոշը (ԼԳԲՏ համայնքի ծիածանագույն դրոշի տարատեսակ` սև, շագանակագույն, վարդագույն, երկնագույն և սպիտակ գույները ևս ներառող` հաջակցություն գունավոր բնակչության և տրանսգենդերների)»,- ասել է Բլինկենը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր