Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ          Տեսանյութ.«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, այստեղ են կարմիր բերետավորները       Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը    

23 հուն 2021 12:45

ՄԱԿ-ը նախազգուշացնում է միջուկային զենքի օգտագործման մեծ ռիսկի մասին

Վերջին տասնամյակների ընթացքում միջուկային զենքի օգտագործման վտանգը բոլոր ժամանակներում ամենաբարձրն է: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, զինաթափման հարցերով գերագույն ներկայացուցիչ Իձումի Նակամիցուն: Այս մասին գրում է DW-ն։


«Մտածված գործողությունների, միջադեպերի կամ սխալ հաշվարկի արդյունքում միջուկային զենքի օգտագործման ռիսկը ամենաբարձրն է Սառը պատերազմից ի վեր», - ասել է Նակամիցուն, հավելելով, որ զենքի վերահսկման ռեժիմը «շարունակում է փլուզվել»:


Նշվում է, որ Բայդենը և Պուտինը վստահեցրել են միջուկային պատերազմի ռիսկը նվազեցնելու ունակության մասին, որը կողմերի՝ Ժնևում հունիսի 16-ին կայացած հանդիպման առանցքային թեմաներից էր։


Միևնույն ժամանակ, Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) զեկույցում, որը հրապարակվել է հունիսի 14-ին, նշվում է, որ աշխարհում շուրջ 2000 միջուկային մարտագլխիկ գտնվում է բարձր պատրաստվածության մեջ: Եվ նրանց մեծ մասը պատկանում է Մոսկվային և Վաշինգտոնին: Դրանք նաև կազմում են աշխարհի միջուկային պաշարների ավելի քան 90 տոկոսը: Երկու երկրներն էլ ավելի ու ավելի են կարևորում միջուկային զենքերը իրենց ազգային անվտանգության ռազմավարության մեջ, ասում են զեկույցի հեղինակները:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր