Ռուսաստանը փոխում է անձնագրերի կանոնները, հատկապես երեխաների հետ կապված          Օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Տեսանյութ. Ինչ է խորհրդանշում Զատկին հաջորդող չորրորդ՝ Կարմիր կիրակին    

23 հուն 2021 13:40

Երևանում. էլեկտրահարված վիճակում Այրվածքաբանության կենտրոն տեղափոխված 12-ամյա տղան մահացել է, իսկ 11-ամյա տղան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 22-ին, Երևանի Այրվածքաբանությքն ազգային կենտրոնում մահացել է Երևանի բնակիչ՝ 11-ամյա Հրանտ Խաչատրյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս, նշված կենտրոն էր տեղափոխվել հունիսի 17-ին «Էլեկտրական այրվածք՝ բոցով՝ 1,2,3,4 աստիճաններ» ախտորոշմամբ։ Նրա հետ նշված կենտրոն է տեղափոխվել նույն ախտորոշմամբ նաև Երևանի բնակիչ՝ 11-ամյա Նարեկ Քեշիշյանը։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել էին, որ երեխաները հիվանդանոց են տեղափոխվել իրենց փողոցի հոսանքի բաժանման կետում հոսանքահարվելու հետևանքով։ Բժիշկներն իրավապահներին հայտնել էին, որ նրանք գտնվում էին անգիտակից վիճակում։ Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Խաչատրյանն ու Ն. Քեշիշյանը հարևաններ են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր