Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում          Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի       Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի    

24 հուն 2021 11:46

Մենք նոր ստանդարտ ենք սահմանել. ՀՀ-ում ընտրությունների արդյունքների կեղծման էջն անշրջելիորեն փակված է

Մենք նոր ստանդարտ ենք ըստ էության սահմանել. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում անդրադարձավ հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներին:


«Միջազգային հանրության, միջազգային ու տեղական դիտորդների արձանագրումը միանշանակ է՝ ընտրություններն անցել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան»,- հայտարարեց նա: Փաշինյանի խոսքով՝ իշխանություններն ըստ էության նոր ստանդարտ են սահմանել, բոլորի ուշադրությանը հրավիրեց 2018 և 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների համեմատական տվյալների վրա.


«2018 թ., երբ տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, միջազգային հանրությունն աննախադեպ բարձր գնահատականների արժանացրեց, և այն ժամանակ կար կոնտեքստ, որ ասում էին՝ ընտրությունների արդյունքներն ակնհայտ էին բոլորի համար, և գործող կառավարությունը կեղծելու անհրաժեշտություն չուներ: 2021 թ. ԱԺ ընտրությունների հնարավոր արդյունքները կանխատեսելի չէին, և բոլորը գիտեին, որ երրորդ հանրապետության պատմության ամենաանկանխատեսելի ընտրություններն էինք անցկացնում: Եվ շատ կարևոր է, որ մենք արձանագրեցինք մեր քաղաքական կամքն ու արժեհամակարգը. ինչպես մեր հանրությանը խոստացել էինք՝ ընտրողների ազատ կամքի արտահայտման անառարկելիությունը մեզ համար անկյունաքարային արժեք է»։


Փաշինյանի խոսքով՝ ընտակաշառքի, ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցություն գործելու դրսևորումների վերաբերյալ քրեական գործեր են հարուցվել:


«Համոզված եմ՝ դրանք պատշաճ քննության կենթարկվեն, համապատասխան ընթացք կստանան: Ուզում եմ հավատալ, որ ՀՀ-ում ընտրությունների արդյունքների կեղծման էջն անշրջելիորեն փակված է։ Ամենակարևոր արձագանքը, որ ստանում ենք այն է, որ ՀՀ քաղաքացու համար անառարկելի փաստ է, որ ինքը որոշիչ գործոն է ՀՀ-ում և ինքն է որոշում իշխանության ճակատագիրը ՀՀ-ում։ ուրախ եմ, որ այս բարդ ճգնաժամի միջով անցնելով ի վերջո եզրափակում ենք և ամփոփում ենք այս արձանագրմամբ»,- եզրափակեց Փաշինյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր