Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը          Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև       Տեսանյութ.Թուրքերը Փաշինյանին աջակցող հանրահավաք են անցկացրել ԱՄՆ-ում    

24 հուն 2021 13:15

Նիկոլ Փաշինյանն ում հայտարարել էր, որ պետք է դատի, չագուչով խփի, բոլորը պատգամավոր են դարձել

Այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով իր և Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը՝ ասաց, որ հանդիպումը կայացել է Փաշինյանի նախաձեռնությամբ, որի ընթացքում վերջինն ասել է, թե կա գաղափար՝ ստեղծել ֆորմատ արտախորհրդարանական ուժերի հետ շփվելու համար, որ նրանց ձայնը ևս լսելի լինի:

«Ես էլ ասացի՝ երևի լավ գաղափար է, երբ կստեղծվի, կքննարկենք»:

Լրագրողի հարցին, թե աշխատանքի առաջարկ եղե՞լ է, Մարուքյանն արձագանքեց.

«Որևէ նման քննարկում չի եղել, որևէ բան չի եղել, դրանք ֆանտազիայի բնագավառից են, ես էլ չեմ ակնկալում նման բան: Ես ինձ խորհրդարանից դուրս չեմ պատկերացրել, ընտրություններից առաջ էլ եմ ասել, հիմա էլ ասում եմ, որ ես իմ ուժերի ներածին չափով, որպես ԱԼԴԵ-ի անդամ, իմ ունեցած կապերով Ռուսաստանում, Եվրոպայում, ԱՄՆ-ում՝ ծառայելու եմ իմ պետությանը: Հենց հիմա ես աշխատանք չեմ փնտրում, կուսակցությունը շատ մեծ գործ ունի անելու, վերաիմաստավորելու, ներքին համակարգը վերանայելու, մեր կառույցները վերադասավորելու իմաստով, բայց մի փոքր նաև կարիք կա հանգստանալու, որովհետև տան երես չենք տեսել ոչ մեկս, ոչ միայն քարոզարշավի պատճառով»:

Մարուքյանը հիշեցրեց, որ իրենց կուսակցության հիմնադրման օրվանից՝ 2015թ.-ից, իրենք անընդհատ պատրաստվում են տարբեր ընտրությունների: ԼՀԿ-ն այս ընտրություններին մասնակցում էր «համերաշխության և միասնականության կարգախոսով: Էդմոն Մարուքյանը նկատում է, որ այդ օրակարգը պարտվեց:

«Մենք հիմա ընդունում ենք, որ այդ օրակարգը Հայաստանում պարտվել է, Հայաստանում հաղթել են մուրճի և մանգաղի օրակարգերը, մեր ժողովուրդը որոշել է, որ 8-րդ գումարման խորհրդարանը պետք է բաղկացած լինի Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ուժերից, որոշել է ժողովուրդը, խնդրեմ, կլինի այդ խորհրդարանը, իշխանությունը պատկանում է ժողովրդին: Համերաշխությունը կվերականգնվի՞ այս կազմով, թե՞ ոչ, արդեն այս կազմը պետք է ասի, ես չգիտեմ: Կարող է գնան խորհրդարան համերաշխ, սիրով իրար հետ աշխատեն, կարող ա գնան ամեն օր կռվեն, չեմ կարող կանխատեսել, կտեսնենք: Ամեն դեպքում չեմ կարծում, թե այս խորհրդարանը որակապես կլինի շատ ավելի լավը, քան նախորդն էր»,- ասաց Մարուքյանը:

ԼՀԿ ղեկավարը պատմեց, որ Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքներից հետո զանգահարել է կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանին և ասել իր կանխատեսումն ընտրությունների վերջնարդյունքի մասին:

«Վերջին հանրահավաքից հետո, որ ըստ Դանիել Իոաննիսյանի տված տվյալների՝ ավելի շատ մարդ կար, քան Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին, ես զանգում եմ մեր Դավիթին Խաժակյանին և ասում եմ՝ Դավիթ, քեզ ուղղակի բան եմ ասում, որ հետո մեր մեջ ապացույց ունենանք, ընտրություններն ավարտվելու են հետևյալ կերպ՝ իշխող ուժն ու «Հայաստան» դաշինքը իրար հետ վերցրած ստանալու են ձայների 75 %-ը մոտավորապես, մնացած ձայները փոշիանալու են, երրորդ ուժն անցնելու է բարիերի տակ, էդ երրորդ ուժը կամ կլինենք մենք, կամ չենք լինի մենք»,- ասաց Մարուքյանը:

ԼՀԿ ղեկավարը պնդեց, որ իրենք խորհրդարան մտնելուց հետո ամեն ինչ արել են, որ նոր ընդդիմադիր բևեռ ձևավորվի, սակայն գործող իշխանությունն ամեն ինչ արել է, որ իր ընդդիմադիրները մնան  «նախկինները»:

«Նիկոլ Փաշինյանն ում հայտարարել էր, որ պետք է դատի, չագուչով խփի, բոլորը պատգամավոր են դարձել, մոտավորապես սա է դարձել, մի քիչ կիսահումորով, բայց դա է»,- ասաց Մարուքյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր