Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

24 հուն 2021 15:59

Պատերազմի համար բարենպաստ պայմանները կրկնապատկվել են.կսեղմեն Հայաստանին և մաքսիմալ պոկելու են այն, ինչ առաջ չէր ստացվելու

Հունիսի 23-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Նախիջևանի առանձին համազորային բանակի և Թուրքիայի Զինված ուժերի միջև հունիսի 21-23-ն անցկացվող մարտավարական վարժանքներից։ Լուսանկարներում երեւում է՝  Ադրբեջանը Bayraktar TB2 տեսակի անօդաչուներ է տեղակայել Նախիջևանի  պաշտոնապես բացված աերոդրոմում։


Ըստ ռազմական փորձագետ Վան Համբարձումյանի՝ մինչեւ այդ զորավարժություններն էլ բայրաքթարները տեղակայված են եղել:


«Լուսանկարներում պատկերված էին միայն բայրաքթար TB 2-երը, բայց իրականում այնտեղ այս պահին կա Խառոպ տիպի կամիկաձե անօդաչու սարքերը, որոնք  թե՛ ապրիլյան պատերազմի ժամանակ, թե՛ 44 օրյա պատերազմի ժամանակ ահռելի կորուստներ են պատճառել Հայաստանին: Խառոպը անօդաչու թռչող սարք է, որը 1000 կիլոմետրի վրա է աշխատում: Հայաստանի շատ լուրջ կորուստներ կրած հակաօդային պաշտպանության համար խառոպը գրեթե անխոցելի է, լրջագույն ուժեր են կուտակվում, ինչը լարված այս սահմանային իրավիճակում լրջագույն սպառնալիքներ է պարունակում Հայաստանի համար »,- ասաց փորձագետը:


Նրա խոսքով Նախիջեւանում կան նաեւ իսրայելական այլ անօդաչու թռչող սարքեր, աէրոսթարներ. «Աշխարհը շատ թեժ լարված իրավիճակում է հիմա, երրորդ համաշխարհային պատերազմի առաջ  է կանգնած, Հնդկաստանով, Պակիստանով, Չինաստանը միայն նախապատերազմյան շեմին է մի քանի երկրների հետ, այս ֆոնին Հայաստանում ինչ լինի, աշխարհը չի նկատելու, իսկ նման դեպքերում Ադրբեջանը միշտ օգտվում է:  44 օրյա պատըերազմից առաջ՝ սեպտեմբերին, ասել էի, որ բարենպաստ պայմաններ կան պատերազմի վերսկսման համար, հիմա ասում եմ՝ այդ  բարենպաստ  պայմանները կրկնապատկվել են, բավականին լուրջ վտանգավոր վիճակում ենք»:


Վան Համբարձումյանը նաեւ ասաց, որ Թուրքիայի նախագահի փեսայի՝ Սելջուկ Բայրաքթարի եւ Ադրբեջանի ռազմաարդյուանբերության նախարարության միջեւ վերջերս էլ պայմանագիր է ստորագրվել , ըստ որի Ադրբեջանը իրավունք է ստանում լիցենզիոն արտադրել բայրաքթար TB 2 անօդաչու սարքեր, ստացվում է՝ եթե առաջ գնում էր, հիմա արտադրելու են, իսկ Ադրբեջանը, ըստ Վան Համբարձումյանի, արտադրելու ռեսուրսներ ու փորձ ունի:


«Հիմա Հայաստանը ծնկի եկած է, մոտ ապագայում հաստատ չի վերականգնվելու, քանի Հայաստանն ընկած է, ինչքան հարցեր ու չիրականացած երազանքներ ունեն հիմա մաքսիմալ պետք  է պոկեն Կուբաթլուից մինչեւ Նախիջան ընկած միջանցքն է, 3 կարեւորագույն անկլավներն են՝ Տիգրանաշենը, որով Սյունիքը սնուցող գերկարեւոր ռազմավարական ճանապարհ է անցնում,  իսկ ճանապարհը, եթե փակեցին, Հայաստանի համար կա այլընտրանքային ճանապարհ, բայց  շատ վտանգներ է պարունակում, Հայաստանը Սյունիքից կկտրվի, մյուս անկլավը Իջեւանը Նոյեմբերյանն է կտրելու, մյուս անկլավը՝ Բերդ-Շամշադինն է իրարից կտրելու:  Հայաստանն առաջ այս անկլավները չէր տա, բայց քանի որ հիմա նեղ վիճակում է, մաքսիմալ կսեղմեն ու կօգտվեն բարենպաստ պայմաններից, մաքսիմալ պոկելու են այն, ինչ առաջ չէր ստացվելու »:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր