Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

25 հուն 2021 11:54

Տեսանյութ.Պտտհահողմի ավերածությունները ՝ Չեխիայի հարավում.մնացել են միայն տների պատերը՝ առանց տանիքների և պատուհանների

Չեխիայի հարավով պտտահողմ է անցել, հայտնում է Korrespondent.net լրատվականը՝ հղում տալով չեխական հեռուստատեսությանը: Բնական աղետի հետևանքով կան զոհեր, որոնց թիվը դեռևս ճշտվում է։


«Մնացել են միայն տների պատերը՝ առանց տանիքների և պատուհանների։ Եկեղեցին նույնպես առանց տանիք է մնացել», - ասել է Գրուշկի գյուղի ղեկավարն ու հավելել, որ դպրոցը նույնպես վնասվել է։


Հեռուստաալիքը տեղեկացրել է, որ փրկարարական աշխատանքներին աջակցելու նպատակով Ավստրիայից և Սլովակիայից փրկարարներ և հրշեջներ են ժամանել։ Մասնավորապես, Ավստրիան Չեխիա է ուղարկել շտապօգնության և վերակենդանացման ավելի քան 30 մեքենա, փրկարարներ և երկու ուղղաթիռ:
***

 Չեխիայի հարավ-արևելքում տորնադոյի հետևանքով շուրջ 150 մարդ է տուժել։ Տորնադոյի հետևանքով յոթ բնակավայր է տուժել Հարավմորավական մարզում: Տների փլատակների տակ մարդիկ են մնացել, ընթանում են որոնողափրկարարական աշխատանքներ: Ճշգրտվում է վնասի չափը։


Օդերևութաբանները նշել են, որ այս շրջաններում նման բնական երևույթները հազվադեպ են լինում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր