Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

25 հուն 2021 12:10

Արդյո՞ք մենք մեր գլուխը կխոնարհենք թուրքական յաթաղանի տակ․Չհավատաք, թե թուրքերն ու ադրբեջանցիները, ի վերջո, մեզ հանգիստ կթողնեն

Պատգամավոր Արման Աբովյանը գրել է․


«Այժմ, երբ սկզբնական կրքերը հանդարտվել են, մենք պետք է հստակ ամրագրենք, թե ինչ է մեզ սպասվում ապագայում և հասկանանք, թե ինչ ենք անելու:


Կհանձնվենք, կթքենք ամեն ինչի վրա և ամեն ինչ կթողնենք պատահականության հույսին, թե մենք դեռ ուժ կգտնենք շարունակելու պայքարը՝ փրկելու մեր Հայրենիքը կործանումից կամ այլ կերպ ասած Հայաստանը թուրքական վիլայեթ վերափոխելու վտանգից:


Արդյո՞ք մենք մեր գլուխը կխոնարհենք թուրքական յաթաղանի տակ:


Եվ այսպես, ինչ է մեզ սպասվում:


1-Թուրքերն ու ադրբեջանցիները սիստեմատիկ կերպով առաջ են մղելու Արցախի Հանրապետության ապալեգիտիմացումը:


2-Թուրքերը և ադրբեջանցիները համակարգված կերպով փորձելու են գրավել սահմանամերձ բարձունքներն ու տարածքները Հայաստանի սահմանի երկայնքով ռազմավարական կետերում՝ ավելի խորանալով մեր տարածքներում (խոսքը հավանական դելիմետացիաի և դեմարկացիայի մեկնարկի մասին է) :


3-Իսկ Հայասատնի իշխանությունները, ամենայն հավանականությամբ, միանգամից զուգահեռ առաջ կտանեն ճանապարհների իբր ապաշրջափակման գաղափարը, ինչը իրականում նշանակում է Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Թուրքիայի վերամիավորոմը «Պանտուրան» ծրագրի իրականացման շրջանակում:


Բացի այդ, ես կարծում եմ, որ ներկայիս կառավարությունը կգնա Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների այսպես կոչված «նորմալացման»:


Սա իր հերթին ենթադրում է.


ա-Հայ Դատի գաղափարների մերժումն է և թուրքերի հետ պատմաբանների համատեղ հանձնաժողովի ձևավորումը` իբր Հայոց ցեղասպանության հարցը ուսումնասիրելու համար, ինչը իրականում նշանակում է ցեղասպանության հարցի տեղափոխում «պատմություն» տիրույթ, որն իր հերթին նշանակում է միջազգային հանրության քաղաքական օրակարգից մեզ համար սկզբունքային հարցի դուրս բերում...


բ-Իսկ Ադրբեջանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման գործընթացը ենթադրում է հրաժարում Արցախի ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ իրավունքից, և իրականում դա կհանգեցնի Արցախի վերջնական կործանմանը և ադրբեջանցիների կողմից Հայաստանի տարածքների մի մասի բռնազավթմանը:


... այս ամենը ոչ մի կերպ չի նշանակում, որ թուրքերն ու ադրբեջանցիները, ի վերջո, մեզ հանգիստ կթողնեն, ընդհակառակը, այդ պլանների իրականացումից հետո փորձ է արվելու մասնատել Հայաստանը հարավային թևի երկայնքով և հեռանկարում՝ երկրի ողջ տարածքի երկայնքով:


Հիմա հարց. պատրա՞ստ ենք այս ամենին:


Անտարբեր կդիտե՞նք, թե՞ դեռ շատ կամք կունենանք դրա դեմ պայքարելու բոլոր հնարավոր հարթակներում»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր