Հունիսի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          ՀՀ ԱԱԾ-ն հաստատեց տեղեկությունը, որ Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

25 հուն 2021 14:15

Պարոն Քոչարյան, հրաշալի ընտանիք ունեք,խնդրում եմ մի փորձեք ժողովրդից խլել իր ամենամեծ ձեռքբերումը, համ ձեզ լավ կլինի, համ մեզ

Պարոն Քոչարյան, փառք Աստծո ՀՀ-ի իշխանությունը վաղուց արդեն վերցնովի կամ խլովի չէ, փառք Աստծո անցել են այդ բռնատիրական նախկին բարքերը... Այլևս իշխանությունը պատկանում է ժողովրդին :

Չափազանց շատ եմ խնդրում մի փորձեք ժողովրդից խլել իր ամենամեծ ձեռքբերումը: Հրաշալի երեխաներ ունեք, թոռներ բարեկամներ, մի խոսքով հրաշալի ընտանիք ունեք, ճանաչում եմ, գիտեմ, կարծում եմ կյանքի Ձեր այս փուլում ավելի առողջարար և ներդաշնակ կզգաք Ձեզ, եթե Ձեր կյանքը նվիրեք իրենց, քան թե քաղաքականության մեջ իշխանություն խլելու կամ վերցնելու փորձեր անեք:

Համ Ձեզ լավ կլինի, համ մեզ: Կյանքը շատ կարճ է անընդհատ իշխանությունը խլելու պայքարի համար: Հավատացեք:

Սոս Ջանիբեկյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր