Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր          Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

26 հուն 2021 10:31

ՀՀ-ի և Արցախի ջրային անվտանգությունը վտանգված է.Ադրբեջանը կփորձի վախեցնել կամ սպառնալ, որ կարող է թունավորել, փոխարենն ակնկալելով տարբեր տեսակի զիջումներ

Ադրբեջանցիները Թարթառ գետի հունն են նախատեսում փոխել, ինչի հետևանքում Սարսանգի ջրամբարը  կցամաքի։ Նման ահազանգ համացանցում  հնչեցրել է լրագրող Նարինե Կիրակոսյանը, ում խոսքով ՝ այս օրերին Ադրբեջանը մեծ քանակությամբ   տեխնիկա է կենտրոնացրել գետի հունի մոտակայքում։ Ահազանգի հետքով, Panorama.am-ը կապ հաստատեց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ, ով նաև  «Ջրի խնդիրը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում» գրքի հեղինակն է։


«Ցանկացած կասկածելի գործունեության, որն Ադրբեջանն իրականացնում է գետերի շուրջ, պետք է անմիջապես արձագանքել  և չթողնել անպատասխան»,- ասաց Բաբայանն ու անդրադարձավ Թարթառ գետի հունը փոխելու ահազանգին։


«Այս պահին դա հնարավոր չէ իրականացնել։ Թարթառը  հզոր գետ է, մոտ 700 մլն խմ տարեկան հոսք ունի։ Գետի հունը փոխելու համար հսկայական շինարարական աշխատանքներ պետք է կատարվեն։ Այսինքն հունը փոխելու երկու տարբերակ կա՝ կամ իջեցնում են հունը դեպի Արաքս ՝ Քաշաթաղի շրջանում, որտեղ պետք է անցնի Լաչինի միջանցքով և հետո ջուրն օգտագործվի, կամ  կարող է  Մռավի լեռնացքով, թունելներով ջուրը հասցվի մինչև Գանձակ, բայց դրա համար էլ մեծ ռեսուրսներ են պետք, ծախսատար է»,-ասաց Բաբայանը։


Ինչ վերաբերում է Թարթառի հունի մոտ նկատված տեխնիկային, ապա Բաբայանի կարծիքով , դա կարող է բերվել օրինակ ՝ ջրամատակարարման  հարցեր լուծելու համար, բայց ոչ գետի հունը փոխելու։


Ամեն դեպքում , հարկ է նշել, որ Սարսանգի ջրամբարը սնվում է միայն Թարթառ գետով, իսկ ջրամբարից օգտվում է Արցախի բնակչությունը։ Ինչը նշանակում է, որ Արցախի բնակչությունը մեծ ռիսկի տակ է։


«Հարվածը կլինի ուժեղ, եթե նրանք որոշեն թունավորել Սարսանգը»,- ասաց նա։


Դավիթ Բաբայանի խոսքով ՝  Ադրբեջանը չի հրաժարվի ջրային աշխարհաքաղաքականությունից , նա կփորձի ազդել մեզ վրա տարբեր  եղանակներով՝ օրինակ վախեցնելով կամ սպառնալով, որ կարող է թունավորել, փոխարենն ակնկալելով տարբեր տեսակի զիջումներ։


«Հայաստանի ջրային անվտանգությունը նույնպես սարսափելի վտանգված է։ Սևանը սնող Արփա և Որոտան գետերի  ակունքները սկիզբ են առնում Քարվաճառում,նախկին ՝ Արցախի Հանրապետությունում, այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ է։ Մենք տեսնում ենք , որ ստեղծվել է բարդ իրավիճակ։ Ժամանակին  մենք 100%-ով ապահովում էինք Հայաստանի ջրային անվտանգությունը, Արցախը նույնպես գրեթե 100 %-ով ապահովված էր։ Հիմա մենք ծայրաստիճան խոցելի ենք դարձել»,-ասաց Բաբայանը։


Թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել ՝ խնդրի կարգավորման համար, Արցախի ԱԳ նախարարը նշեց, որ ջրային անվտանգության հարցը հնարավոր է լուծել միան քաղաքական  հարթությունում։


«Միակ ճանապարհը, որ ակունքներում ինչ-որ կերպ տեղեկայված լինեն կամ ռուսական խաղաղապահները  կամ միջազգային դիտորդական խումբ՝ կազմված Մինսկի խմբի երկրների ներկայացուցիչներից, որպեսզի թույլ չտան գետերի թունավորումը։ Այլ  տարբերակ չունենք, պետք է այդ հարցը բարձրաձայնենք, քանի դեռ չենք կանգնել կատաստրոֆայի առջև»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։


 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր