Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

26 հուն 2021 11:47

Հադրութում «Երկաթե բռունցք»հուշարձանն է տեղադրվել՝շրջապատված զինվորների ու անօդաչու սարքերի քանդակներով

Ադրբեջանն Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքներով իր վերահսկողության տակ անցած Հադրութ քաղաքում տեղադրել է «Երկաթե բռունցք» հուշարձանը, հայտնում է minval.az-ը:




Պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի մոտ կանգնեցված հուշարձանը կազմված է բունցքի ու այն շրջապատող զինվորների ու անօդաչու սարքերի քանդակներից:


Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր