Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

01 հուլ 2021 10:57

Ռոբն ու Սերժը տկլոր եկան Երևան, հիմա միլիոնատեր են դարձել...Նիկոլն ի՞նչ ունի՝ մի 4 ձեռք կաստում-շալվար.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ընտրություններից մոտ մեկ շաբաթ առաջ Թալին քաղաք են այցելել «Քաղպայմանագրի» քարոզիչները՝ ՔՊ ցուցակի 5-րդ համար Խաչատուր Սուքիասյանի և կառավարությունից մի բարձրաստիճան պաշտոնյայի ուղեկցությամբ։ Թալինից մեր աղբյուրը, ով մասնակցել է նախընտրական հանդիպմանը, մեզ պատմեց, որ իրենց զարմացրել է հատկապես հայտնի գործարարի ելույթը։

«Մոտ 40 համայնքապետերի և տեղական նշանակության դեմքերի առջև իր ելույթում Խ․ Սուքիասյանը փորձում էր համոզել մեզ, որ ճիշտը ՔՊ-ին ձայն տալն է։ Նա խոսում էր գոռգոռալով և լուտանքներ տեղալով ունկնդիրների գլխին։ Ասում էր՝ էդ ո՞ւմ կողքին եք ուզում կանգնել, չե՞ք ամաչում, գիտե՞ք ով են դրանք, ինչացու են։ Նկատի ուներ ընդդիմադիր դաշինքների առաջնորդներին։ Հետո սկսեց բացատրել, թե ով է ինքը, և ովքեր են նախկին ու ներկա իշխանավորները։ Ասաց՝ Ռոբն ու Սերժը տկլոր եկան Երևան, ոչինչ չունեին, հիմա միլիոնատեր են դարձել, իսկ ես միշտ եմ հարուստ եղել՝ Հայաստանում առաջին մոտոցիկլետն ու հեծանիվը ես եմ արտադրել»։

Այս հատվածը ներկաներին ինչ-որ տեղ հասկանալի է եղել, բայց Սուքիասյանն այնքան է տարվել խոսքուզրույցով, որ անցում է կատարել Լևոն Տեր-Պետրոսյանին, ում պաշտպանում էր 2008 թ․ ընտրություններում։ Ասել է. «Լևոնն էլ մի բան չի՝ շատ է սպեկուլյացիաներ անում, բայց դե՝ քաղաքական գործիչ է՝ իրավունք ունի։ Դրանց միջից մենակ Վանոն է մեծություն»։

Հետո անցել է Նիկոլ Փաշինյանի «արժանիքները» թվարկելուն։ Ասել է. «Նիկոլն ի՞նչ ունի՝ մի 4 ձեռք կաստում-շալվար»։ Այս ելույթին ներկաների արձագանքը եղել է լռությունը՝ ոչ ոք հարց չի տվել, ելույթ չի ունեցել։ Գյուղացու բնազդը հուշել է՝ հակառակվել պետք չէ, գլխներիս փորձանք չբերենք»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր