Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

01 հուլ 2021 12:26

Տեսանյութ.Շուտով Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից ադրբեջանական կողմն այլևս չի օգտվելու

Շուտով Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից ադրբեջանական կողմն այլևս չի օգտվելու։ Այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Նրա խոսքով`բավականին աշխատանքներ տարվել է ու տարվում է, որոնք չեն էլ երևում, հաշվի առնելով անվտանգային խնդիրների և դրանց արտաքին, քաղաքական հատվածի նրբությունները։

«Որոշակի լկտի վարք լինում է ադրբեջանական կողմից, այդ թվում ճանապարհներով անցնելիս, բայց նշեմ, որ այս մասով երեկ նախագահն էլ ԱԺ–ում հայտարարեց, որ առաջիկա ամիսներին Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից ադրբեջանական կողմն այլևս չի օգտվելու»,–ասաց նա։

Բեգլարյանն ընդգծեց, որ իրենք լրացուցիչ աշխատանքներ են տանում, մասնավորապես այդ ճանապարհների անվտանգության մակարդակը բարձրացնելու համար, լուծվելու են գիշային լուսավորության հարցերը, ուժեղացվելու է վերահսկողությունը։

«Այս պահին առաջնահերթորեն ռուս խաղաղապահներն են ապահովում անվտանգությունը և խոշոր առումով, մենք տեսել ենք, որ ապահովված է, իհարկե փոքր դեպքեր, միջադեպեր եղել են, որոնց մասով ռուսական կողմից որոշ չափով արձագանքներ եղել են։ Մեր զինված ուժերն էլ կանխարգելիչ աշխատանքներ տանում են, որոնց մասին մարդիկ ուղղակի տեղյակ չեն, և կանխարգելված դեպքերի մասին էլ ոչ ոք տեղյակ չի լինում և չեն էլ կարող պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե այդ դեպքերը չկանխարգելվեին»,–ասաց նա։
Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը կարծում է, որ ռուս խաղաղապահների ու ընդհանրապես խաղաղապահների ներկայությունն Արցախում 5 տարով չէ սահմանափակված: Այս մասին նա հայտարարեց այսօր հրավիրված մամուլի ասուլիսում:

«Թե լուծումներն ինչպիսին կլինեն, ժամանակը ցույց կտա, նաև գերտերություններն իրենց գործողություններով ցույց կտան: Բայց ես համոզված եմ, որ մենք երկար ժամանակ ենք այստեղ ունենալու ռուս խաղաղապահներ, որոնք երաշխավորելու են մեր անվտանգությունը: Իհարկե մեր ՊԲ-ն, մեր զինված ուժերն իրենք իրենց մասով երաշխավորում են ու ժամանակի ընթացքում շատ ավելի արդյունավետորեն են երաշխավորելու մեր անվտանգությունը»,-ասաց նա:
Նրա խոսքով` մեր օրակարգը խաղաղ բանակցային, քաղաքական գործընթացով մեր անվտանգության երաշխավորումն է, որին հուսով է, թե Ադրբեջանը պատրաստ կլինի։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր