«Չարիքի հետ չեն մրցում, հեռացնում են». Բագրատ Սրբազանը փողոցային պայքար կսկսի. «Ժողովուրդ»          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Հունիսի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

01 հուլ 2021 13:40

Ինչո՞ւ Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերն անցան Ադրբեջանին. կա երկու վարկած

Խծաբերդը և Հին Թացերը մեզ համար բռնազավթված տարածքներ են, ինչպես նաև՝ բռնազավթված են պատերազմի ընթացքում և պատերազմի հետևանքով քաղաքական պայմանավորվածության հետևանքով բռնազավթված տարածքները։ Այս մասին առցանց մամուլի ասուլիսին ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը։ 


Իսկ թե ինչու է Ադրբեջանի վերահսկողության ներքո անցել Խծաբերդն ու Հին Թաղերը, Բեգլարյանը նշեց, որ իր համար էլ է այդ հարցը բաց, այդ հարցերին պետք է պատասխաններ տրվեն, բայց ինքը տեղեկացված և լիազորված չէ, որ կարողանա պատասխանել այդ հարցերին։


Բեգլարյանը նշեց, որ կա երկու տեսակետ, որոնցից առաջինը վերաբերում է նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա կազմված քարտեզներին, որոնցով նախատեսված չէր՝ Հին Թաղերի և Խծաբերդի առկայությունը մեզ մոտ, բայց ինքը չի կարող ասել՝ այդպես է, թե ոչ, այդ հարցերին կարող են պատասխան տալ պատկան մարմինները և պաշտոնատար անձինք, որոնք ընդգրկված են եղել բանակցություններում։


Երկրորդ վարկածի համաձայն՝ ադրբեջանական կողմն օգտվել է այդ տարածքում ռուս խաղաղապահների բացակայությունից և փաստացի շարունակել է մարտական գործողությունները, բռնազավթել Հադրութի շրջանի այդ պատառիկը, որը կարողացել էինք պահել պատերազմի ժամանակ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր