Բարոյական կլիներ պողպատե մանդատն առաջինը կիրառել սեփական թիմի դեպքում.Հնարավոր է՝ նաև իմ դեպքում կիրառվի, բայց թող չհամարձակվեն

«ԱԽ քարտուղարը, ով 44-օրյա պատերազմի ու հետևանքների տապալողներց ու պատասխանատուներից է, կադրային ջարդերից է խոսում: Սա նշանակում, որ պողպատե մանդատը ոչ թե սեփական թիմի համար է, այլ ճշմարտությունն ասող մարդկանց համար է օգտագործվելու: Հնարավոր է՝ նաև իմ դեպքում կիրառվի, բայց թող չհամարձակվեն», - ասաց պատգամավորն՝ ընդգծելով, որ թե՛ խորհրդարանն են ամբողջությամբ տապալել, թե՛ կառավարությունը:
Հովսեփյանի խոսքով՝ բարոյական կլիներ պողպատե մանդատն առաջինը կիրառել սեփական թիմի դեպքում: Նա միաժամանակ նկատեց, որ պողպատե մանդատի մասին խոսք լինել չի կարող, խոսքը վրեժխնդրության, անձնական ամբիցիաների, պետականությունը հարյուրերորդական տեղում դնելու և միայն սեփական ամբիցիաներն առաջ տանելու մասին է:
Իրենց մուրճով ու պողպատե մանդատով փորձում են երկրում ամենաթողություն հաստատել, ասաց ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն՝ ավելացնելով, որ Երևանի քաղաքապետից հրաժարական պահանջելը դրա հետևանքն է:
Նա նաև նկատեց, որ մարզպետներն են համայնքապետերից հրաժարականներ պահանջում:
«Հայկ Մարությանը որևէ կերպ չպետք է տրվի նրանց ճնշումներին: Հենց իրենք բարձրաձայնեցին՝ «քանի որ ընտրություններում չի սատարել, դրա համար պետք է հեռանա»», - ավելացրեց պաշտոնյան: