Ստեղծել են մի գործիք, որով շուտով միջին ու ցածր որակավորման ծրագրավորողները կմնան անգործ
![](https://www.tert.am/news_images/1219/3654569_1/1_ccdsj0moqjqkm_sol5hliw.thumb.jpeg)
Երկու ընկերությունները մշակել են Copilot կոչվող գործիքը, որը ներդրվել է Visual Studio Code բազմապրոֆիլ տեքստային խմբագրիչի մեջ. դա այն հարթակն է, որտեղ գրվում է ծրագրային կոդը:
Այդ գործիքը վերլուծում է ծրագրավորողի գրած նախնական կոդն ու այնուհետև սկսում է ինքնուրույն շարունակել՝ արդյունքում գեներացնելով ամբողջական ծրագրային կոդ: Գործիքն առայժմ գտնվում է փորձարկման փուլում և առանց ծրագրավորողի դեռ հնարավոր չէ դրանից օգտվել, սակայն հաշվի առնելով ավտոամատացման ոլորտում OpenAI-ի ունեցած հաջողությունները, ամեն ինչ դեռ առջևում է:
Շուտով ընկերությունները թողարկելու են նաև առանձին API, որը ծրագրավորողներին հնարավորություն կտա ունենալ Copilot-ի հնարավորություններն իրենց ծրագրերում:
Copilot-ը փորձարկելու համար կարող եք անվճար գրանցվել պաշտոնական կայքում: Այն աշխատում է javascript, Python, Go, TypeScript և Ruby լեզուների հետ:
![](https://www.tert.am/files/689852/1/1/2021-07-01_17-55-11.png?1625222624075)
![](https://www.tert.am/files/689852/1/1/2021-07-01_17-54-12.png?1625222637787)