Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

03 հուլ 2021 15:32

Տեսանյութ.Մի հայտնի պոռնոաստղ կար՝ Չիչոլինան․ նա դարձավ դեպուտատ, բայց չդադարեց պոռնոաստղ լինել․ Աշոտյանը՝ Փաշինյանի մասին

 
«Այս ընտրություններն իրենց արդյունքներով Հայաստանին քաղաքական կայունություն չեն բերելու». նման կարծիք հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ լրագրողների հետ հանդիպմանը:  «Շատ մեծ է այսօր գայթակղությունը դրսում դիտարկել այս ընտրությունները՝ թե ինչ եղել-եղել է և  ամեն ինչ նորմալ է, հայ ժողովուրդը մարսել է և համակերպվել է իր  «կզած»  վիճակի հետ , բայց  դա այդպես չէ ». վստահեցրեց  բանախոսը:

Աշոտյանը նաև անդրադարձավ ընտրությունների արդյունքներին և նշեց, որ դավադիր կապիտուլյանտի քաղաքական օրակարգում են հայտնվելու նաև Հայաստանից ակնկալվող այլ ճակատագրական զիջումներ:

«Խոսքը Ադրբեջանի հետ շրջանակային պայմանագրի մասին է, այդ թվում՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերի շուրջ և միաժամանակ արցախյան բանակցությունների խոր և տոտալ սառեցմամբ, այն աստիճանի, որ հետագայում հնարավոր չլինի նորից տաքացնել այդ բանակցային գործընթաց»,- ընդգծեց ՀՀԿ փոխնախագահը:

Ես ՔՊ-ականների որ տեսնում եմ, նույնիսկ ձեռքը չեմ սեղմում, իրենք ինձ համար լավագույն դեպքում գոյություն չունեն, ասաց  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը բացառելով «Պատիվ ունեմ»-ի և ՔՊ-ի համագործակցությունը խորհրդարանում:

Հարցին, թե ընտրություններում 670 հազար ձայն ստացած Նիկոլ Փաշինյանին ինչո՞ւ է Աշոտյանն անվանում կապիտուլյանտ, վերջինը պատասխանեց․ «Գիտե՞ք, մի հայտնի պոռնոաստղ կար՝ Չիչոլինա, այս կինը որոշեց զբաղվել քաղաքականությամբ, գնաց իտալական պառլամենտական ընտրություններում ընտրվեց, դարձավ դեպուտատ, բայց դա չի նշանակում, որ դադարեց պոռնոաստղ լինել»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր