Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև          Տեսանյութ.Թուրքերը Փաշինյանին աջակցող հանրահավաք են անցկացրել ԱՄՆ-ում       Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում    

06 հուլ 2021 14:52

Կամաց-կամաց տեղավորվում են.Ադրբեջանը ԼՂ-ում Թուրքիայի հետ բարեկամության զբոսայգի կհիմնի. Անկարան կտրամադրի 1 մլն տնկի

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի` այժմ իր վերահսկողության տակ գտնվող Ջրական (Ջաբրայիլ) քաղաքում կստեղծի Թուրքիայի հետ բարեկամության զբոսայգի:

Ինչպես հաղորդում է minval.az-ը, այս մասին ասել է Ադրբեջանի էկոլոգիայի փոխնախարար Ֆիրդովսի Ալիևը: Ըստ նրա` թուրքական կողմը հատուկ այս նպատակի համար կտրամադրի մեկ միլիոն տնկի:

«Միևնույն ժամանակ, Ջաբրայիլում կկառուցվի ուսումնական կենտրոն և մանկապարտեզ: Կենտրոնում դասընթացներին ներգրավված կլինեն ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա մասնագետներ: Այստեղ կստեղծվեն պայմաններ մոտ 50 մարդու միաժամանակյա բնակության համար», - ասել է Ալիևը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր