«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

07 հուլ 2021 11:14

Ո՛չ փող, ո՛չ գույք, բացառությամբ գյուղում գտնվող բնակարանի, Ջիգարխանյանի ժառանգին՝ Ստեփանին, չի մնացել

Արմեն Ջիգարխանյանի խորթ որդին՝ Ստեփանը, Առաջին ալիքի «Пусть говорят» հաղորդման եթերում պատմել է դերասանի մահից հետո մնացած անշարժ գույքի մասին:

«Ոչինչ չկա. Ես չեմ պատրաստվում դատի տալ ու  ինչ-որ բանի համար պայքարել: Բայց ես միակ ժառանգն եմ: Վեց ամսվա ընթացքում ուրիշ ոչ ոք չի հայտնվել», - ասել է Ստեփանը:

Ստեփան Ջիգարխանյանի խոսքով՝ ներկայումս ինքը կարող է ժառանգել միայն մեկ սենյականոց բնակարան Գլուխովո գյուղում: Նման բնակելի տարածքն արժե մոտ 10-11 միլիոն ռուբլի, ինչն այնքան էլ շատ չէ մոսկովյան չափանիշներով:

Ստարոկոնյուշնի նրբանցքի բնակարանը, ըստ StarHit հրատարակության, ժառանգել է Արմեն Բորիսովիչի երկրորդ կինը՝ Տատյանա Վլասովան: 2015-ին, կնոջից բաժանվելուց հետո, դերասանը կիսել էր սեփականաշնորհված բնակարանը:

Ինչ վերաբերում է Գլուխովո գյուղում գտնվող բնակարանին, ապա այն իրոք պատկանում էր Ջիգարխանյանին: Միակ մարդը, ում նա հիշատակել է, իր խորթ որդին՝ Ստեփանն էր: Բայց ոչ փող, ոչ գույք, բացառությամբ այս բնակարանի, նրան չի մնացել:

Դերասան Արմեն Բորիսովիչ Ջիգարխանյանը մահացել է 2020 թվականի նոյեմբերի 14-ին, 86 տարեկան հասակում: Ջիգարխանյանի միակ դուստրը՝ Ելենան, մահացել է 1987-ին՝ դժբախտ պատահարի արդյունքում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր