Հայաստանի կողմից յուրաքանչյուր դրական քայլ ադեկվատ արձագանք կստանա մեր կողմից. Բայրամով          Բացառիկ տեսանյութ. պատգամավոր Թագուհի Թովմասյանն իր հարսանիքի ժամանակ երգել է Հայկոյի հետ       Ֆրանսիայում ձերբակալվել է հանցավոր խումբ, որոնք նրանք կապ են ունեցել «հայկական և վրացական» հանցավոր խմբավորումների հետ    

08 հուլ 2021 12:44

Կորոնավիրուսով վարակի թվերն աճում են.այսուհետ պոլիկլինիկաներում կպատվաստվեն միայն ՀՀ քաղաքացիները, արտասահսանցիները կպատվաստվեն նոր կարգով

Կորոնավիրուսով վարակման վիճակագրությունը Հայաստանում վերջին օրերին դարձյալ աճում է։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում հայտարարեց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

«Դա մեզ ևս մեկ անգամ կարմիր լույսով զգուշացնում է, որ պետք է մեծ ուշադրություն դարձնենք պատվաստումների գործընթացը արագացնելու վրա»,– ասաց նա։

Ավանեսյանը հայտնեց, որ այս պահին Հայաստանում արդեն կատարվել է 97711 պատվաստում։ Դրանից 5416–ը կատարվել է երեկ։

«Սա բավական լավ ցուցանիշ է, և մենք այս տեմպը պետք է պահպանենք։ Եթե 2-3 շաբաթ առաջ մենք մինչև 2000 պատվաստում էինք իրականացնում, ապա այսօր արդեն նկատելի է աճի տեմպը»,– ասաց նա` հավելելով, որ սա խոսում է նաև քաղաքացիների մոտ վստահության բարձրացման մասին։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարևորեց, որ օրական 5000 պավաստման ցուցանիշն այլևս չնվազի և առնվազն մնա նույն մակարդակին։

Ինչ վերաբերում է Հայաստանում արտասահմանցիների պատվաստումների գործընթացին, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ քանի որ նրանց թիվը մեծ է, նախարարությունում որոշում է կայացվել, որ այսուհետ պոլիկլինիկաներում կպատվաստվեն միայն ՀՀ քաղաքացիները, իսկ արտասահմանցիների պատվաստումները կիրականացնեն միայն շրջիկ կետերը։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր