Իրանը փակել է Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի շուրջ 20 տոկոսը և իրականացվում է գազի փոխադրում          Արարատի ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստություն. 41-ամյա տղամարդը ձերբակալվել է       Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհին բախվել են «Foton»-ը և «Nissan»-ը    

09 հուլ 2021 11:00

Գիտնականները նախազգուշացրել են, որ Երկրի վրա շուտով անտանելի շոգ կլինի

Գիտնականները նախազգուշացրել են, որ Երկրի վրա շուտով անտանելի շոգ կլինի, ինչը չէր կարող տեղի ունենալ առանց կլիմայական փոփոխությունների: Այս մասին հայտնում է Sky News-ը՝ հավելելով, որ կանադական Լիթոն գյուղում վերջերս տարածաշրջանի համար աննախադեպ ջերմաստիճան է գրանցվել՝ 49,6 աստիճան՝ ըստ Ցելսիուսի:

Աննախադեպ շոգն անտառային հրդեհների պատճառ է դարձել Կանադայում: Ռեկորդային ջերմաստիճանի հետևանքով ԱՄՆ-ում և Կանադայում հարյուրավոր մարդիկ են մահացել:

Մասնագետների կարծիքով՝ մոլորակը հատել է այն շեմը, որի ժամանակ ոչ մեծ տաքացումը կարող է հանգեցնել ջերմաստիճանի ծայրահեղ բաձրացման:

Գիտնականները վիճակագրական տվյալների ուսումնասիրություն են կատարել և պարզել, որ նման շոգը չափազանց հազվագյուտ երևույթ է տարածաշրջանի համար, որը տեղի է ունենում 1000 տարին մեկ անգամ: Փորձագետները վստահեցնում են, որ այն 150 անգամ ավելի հազվադեպ տեղի կունենար, եթե գլոբալ տաքացում չլիներ:

Նիդերլանդների թագավորական օդերևութաբանական ինստիտուտի մասնագետ Սյուկյե Ֆիլիպը մասնավորեցրել է, որ ապագայում նման շոգ եղանակ Երկրի վրա ավելի հաճախ կլինի, իսկ նախկինում դա «անհավանական» էր:  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր