Ուղիղ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

14 հուլ 2021 15:03

Երեխային պահել են ոչ ստերիլ արկղի մեջ, ինֆեկցվածության աստիճաններ են նկատվում , ոչ հիվանդանոցային պայմաններում են ծննդաբերել․ մանրամասներ լքված նորածնի մասին

Երևանի Արցախի փողոցի տներից մեկի մոտ թողած նորածնի վիճակը ծանր է, սակայն նրա վիճակն արդեն բարելավում է։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանը։

«Երեխային ծննդաբերել են ակնհայտորեն ոչ հիվանդանոցային պայմաններում, առանց ստերիլ նյութերի։ Պորտը կապված չի եղել։ Հետծննդյան օգնություն չի տրամադրվել», - ասաց նա։
Փոքրիկը աղջկա քաշը 2,6 կգ է։ Ըստ բժշկի՝ դա նորմալ քաշ է, երեխան հասուն է։ Սակայն ոչ հիվանդանոցային պայմաններում պահվելու հետևանքով նրա վիճակը ծանր է։
«Երեխային պահել են ոչ ստերիլ արկղի մեջ, նրա մոտ արդեն ինֆեկցվածության աստիճաններ են նկատվում։ Նա ունի շնչառական անբավարարություն, թթվածնային կախվածություն։ Ուրախացնում է այն, որ երեկվա համեմատ իր վիճակի է լավացում նկատվել։ Սակայն դինամիկայի մասին կարելի է դատել միայն 72 ժամ լրանալուց հետո», - ասաց բժիշկը։
Կալենտերյանը նշեց, որ եթե փոքրիկը ծնվեր հիվանդանոցային պայմաններում, այդ բոլոր դժվարությունները չէր ունենա: Ամենայն հավանականությամբ՝ երեխան կտեղափոխվի մանկատուն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը փորձում է նույնականացնել և գտնել երեխայի ծնողներին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր