Ամենակարիքավոր խավի՝ պատգամավորների 600 հազարից մինչև 1 միլիոնի հասնող աշխատավարձերը քչություն են անում, կբարձրացնեն աշխատավարձերը․«Հրապարակ»

Փաստորեն, մեր երկրում ամենակարիքավոր խավը պատգամավորներն են, նրանց չեն բավարարում ստացած 600 հազարից մինչև 1 միլիոնի հասնող աշխատավարձերը, գումարած դրանց 30 տոկոսի չափով ամսական պարգևավճարները, հիմա էլ իրենց «ձեռքի ծախսի փողն» են հնգապատկում․ պատգամավորների շրջանում ամսական 50 հազար դրամն ընդունված է «ձեռի փող» ասել։
Ի դեպ, խորհրդարանում վերջին օրերին բուռն «արտագաղթ» է․ նախկին աշխատակազմը՝ պատգամավորների օգնականներ, խորհրդարան չանցած պատգամավորներ, ծանուցվել են, որ մինչև ամսվա կեսերը լքեն աշխատասենյակները, որպեսզի նորերը հասցնեն կոսմետիկ վերանորոգումներ անել, կահավորել ու տեղավորվել»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։