ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

15 հուլ 2021 13:44

Գիտնականները հայտնաբերել են յուրահատուկ սպիտակուց, որը կկանխի ուռուցքի մետաստազավորումը

Գիտնականները հայտնաբերել են յուրահատուկ սպիտակուց, որը, ըստ երևույթին, օգնում է կանխել ուռուցքի բջիջների ներթափանցումն արյան հոսք ու տարածումը մարմնի այլ հատվածներում:


«Մենք հայտնաբերել ենք, որ TRPM7 սպիտակուցը ֆիքսում է անոթներով հոսող հեղուկի ճնշումն ու դադարեցնում է անոթային համակարգով բջիջների տարածումը», - հայտնել է Ջոնս Հոփքինսի համալսարանի բիոմոլեկուլային ու քիմիական ինժեներիայի ոլորտի մասնագետ, գիտությունների թեկնածու և հետազոտության հեղինակ Քաուստավ Բերան:


Գիտնականները պարզել են, որ ուռուցքների մետաստատիկ բջիջները զգալի նվազեցրել են այս սենսորային սպիտակուցի մակարդակը, ինչն էլ թույլ է տվել դրանց արդյունավետ կերպով ներթափանցել արյան հոսքի մեջ: Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Science Advances պարբերականում, լույս է սփռում ինտրավազացիայի գործընթացի վրա, որի ընթացքում առաջնային ուռուցքից առանձնացած չարորակ բջիջները հայտնվում են արյան հոսքի մեջ ու տեղափոխվում մարմնի այլ հատվածներ՝ ախտահարելով նաև դրանք:


Գիտնականները նաև պարզել են, որ չարորակ բջիջներում TRPM7-ի էքսպրեսիայի արհեստական մեծացումը կարող է արգելակել այդ գործընթացը, ինչը նշանակում է, որ այդ կերպ արգելակվում է նաև ուռուցքի մետաստազավորումը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր