Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս       Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին    

16 հուլ 2021 10:59

Թշնամին չափազանց անկեղծ է, իսկ մե՞նք... եթե Ալիևը հանկարծ սկսի բացահայտել գաղտնիքները, առաջին հերթին հենց իշխանության պաշտպաններն են բզկտելու ՀՀ ղեկավարությանը

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թշնամու առումով մեր բախտը բերել է։ Մեր բախտը չի բերել ազգային իշխանության առումով․

Ադրբեջանի նախագահը միշտ բաց տեքստով հայտարարել է, թե ինչ զենք է գնում և ինչի համար է դա օգտագործելու, միշտ ասել է, որ իր նպատակն է գրավել Արցախը, հետո ՀՀ մյուս տարածքները՝ դրանք համարելով իր պատմական հայրենիք։

Թուրքիան ևս միշտ պետական մակարդակով քարտեզներ է տարածել՝ Հայաստանը ներառելով իր կազմում։

Որևէ այլ երկիր կերազեր ունենալ այդքան կանխատեսելի և անկեղծ թշնամի, որպեսզի կարողանար առաջիկա մարտահրավերներին թիրախային պատրաստվել։

Մենք տարիներ շարունակ ծաղրեցինք Ադրբեջանին, իսկ սոցիալական դժգոհության ալիքի վրա իշխանության եկած մարդիկ որոշեցին ուղղակի գործարքի գնալ թշնամու հետ՝ համարելով, որ հայրենիքը պետք է զոհաբերվի մարդուն՝ հանուն ստամոքսի։

Մի զարմացեք, երբ Իլհամ Ալիևը անում է այդքան ագրեսիվ հայտարարություններ Սյունիքի, Գեղարքունիքի կամ Երևանի մասին։

Նա անկեղծ է։ Մինչդեռ ՀՀ բարձրագույն իշխանությունը անկեղծ չէ իր հայտարարություններում, քանի որ լավ գիտի՝ եթե Ալիևը հանկարծ սկսի բացահայտել գաղտնիքները, առաջին հերթին հենց իշխանության պաշտպաններն են բզկտելու ՀՀ ղեկավարությանը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր