Երևանում 19-ամյա տղան սուր կտրող-ծակող գործիքով վնասվածքներ է պատճառել 16-ամյա երկու անչափահասի          Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի բնակարանից գողացել են գումար և ոսկյա զարդեր       Մերժում ենք բոլոր պառակտիչ դրսեւորումները՝ հավատարիմ մնալով Վեհափառ Հայրապետին․ Շվեյցարիայի թեմ    

19 հուլ 2021 12:55

Ալիևը մեղադրել է Հայաստանին բնության, գետերի ու լճերի աղտոտման, բնական ռեսուրսների թալանման մեջ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ մամուլի ասուլիսում մեղադրել է Հայաստանին բնության աղտոտման մեջ և հայտարարել, որ «ազատագրված տարածքներում» անտառների տարածքը 230 հազար հա էր, իսկ այսօր, արբանյակային դիտարկումների համաձայն, 170 հազար հա է.  AzerTAc- ը:

«Մեր լճերն ու գետերը աղտոտված են, այս կապակցությամբ մենք արդեն դիմել ենք միջազգային կազմակերպություններին: Միևնույն ժամանակ, օրինական ընթացակարգեր են սկսվել մեր օկուպացված տարածքներում ապօրինի տնտեսական գործունեությամբ զբաղվող օտարերկրյա ընկերությունների դեմ, որոնք աղտոտում են գետերը, վնասում բնությունը և ապօրինի թալանում մեր բնական ռեսուրսները, այդ թվում՝ ոսկին և այլ թանկարժեք մետաղներ»,- ասել է Իլհամ Ալիևը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր