Գազպրոմբանկի» ու Ադրբեջանի կառավարության միջև մեկնարկած բանակցությունները «Ղարաբաղի վերականգնման» շուրջ այսբերգի գագաթի ընդամենը փոքրիկ մի հատվածն է
![](https://hayacq.com/uploads/posts/2024-07/1720878708_vahe-davtyan-.jpg)
Վերջինս պատրաստակամություն է հայտնել ծրագրի շրջանակներում հատուկ «կանաչ ֆինանսավորման» (վարկեր ու ներդրումներ) մեխանիզմներ մշակել, ինչպես նաև մասնակցել էներգախնայողության ոլորտում իրականացվող նախագծերին:
Հիշեցնեմ, որ երբ մենք դեռ պետություն էինք, առավելապես պետական կապիտալով գործող ռուսական այս խոշորագույն բանկը Հայաստանի ֆինանսական համակարգի կարևոր արտաքին գործընկերներից էր: Համագործակցու՞մ էր արդյոք նախկինում «Գազպրոմբանկը» Ադրբեջանի հետ: Այո, հիմնականում՝ նավթաքիմիական արդյունաբերության վարկավորման շրջանակներում: Սակայն բանկի գործունեությունը դուրս չէր գալիս կոմերցիոն տիրույթից՝ հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի հետ Մոսկվայի բալանսավորված հարաբերությունները: Այսօր, ինչպես տեսնում ենք, բալանսը լիովին խախտված է: Շատերը դրանում մեղադրում են ռուսական կողմին: Ես, սակայն, նախընտրում եմ սկսել մեզանից: Ու խոսքը ոչ միայն իշխանության, այլ նաև ժողովրդի մասին է:
«Գազպրոմբանկի» ու Ադրբեջանի կառավարության միջև մեկնարկած բանակցությունները «Ղարաբաղի վերականգնման» շուրջ այսբերգի գագաթի ընդամենը փոքրիկ մի հատվածն է»: