Ապրիլի 16-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Ապրիլի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն, վերջինն էլ բախվել է քարերին և կողաշրջվել, կա 6 վիրավոր    

19 հուլ 2021 15:07

Կոչ եմ անում աշխարհին ինձ չշփոթեք Էրդողանի հետ,ես հարամ բան չեմ կերել

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն անդրադարձել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի պահպանությունը թուրքերին փոխանցելու թեմային: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ընդդիմադիր կուսակցապետը քննադատել է թուրքական իշխանություների՝ Աֆղանստան զորք ուղարկելու որոշումը: Այս մասին նա գրառում է արել Twitter-ում:

«Կոչ եմ անում աշխարհին ինձ չշփոթեք Էրդողանի հետ: Ես սերում եմ Անկանոն զորքերից (Kuva-yi Milliye – Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրքի կողմից հիմնած ուժեր): Ոչ ոք չի կարող իմ զինվորին պահակ դարձնել և ոչ էլ իմ երկիրը՝ բաց բանտ փախստականների համար: Ես հարամ բան չեմ կերել: Նախապես ասեմ. շատ դժվար բանակցություններ են ձեզ սպասվում»։

Հիշեցնենք, որ Թուրքիան առաջարկել է Աֆղանստանից ամերիկյան զորքերի և ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների զինուժի դուրսբերումից հետո զորք ուղարկել այնտեղ՝ պաշտպանելու և շարունակելու աշխատեցնել Քաբուլի միջազգային օդանավակայանը:

ԱՄՆ-ն և նրա գործընկերները համաձայնության են եկել մինչև սեպտեմբերի 11-ն Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերման ծրագրի շուրջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր