Հայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինի          Ապրիլի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ․Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է    

19 հուլ 2021 17:08

Ֆրանսիայում տղամարդը փորձել է ուտել սպանված երեխայի մարմնի մասերը . ոստիկանները գնդակահարել են պատանուն գլխատած տղամարդուն

Ֆրանսիայի հարավում ոստիկանությունը գնդակահարել է տեղի բնակիչներից մեկին, որը, ինչպես ենթադրվում է, սպանել և գլխատել է 13-ամյա մի պատանու։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով BFM TV–ին։
Մարսելի տներից մեկից փախած երեխայի հետախուզման ժամանակ իրավապահները դուրս են եկել ենթադրյալ մարդասպանի հետքի վրա։ Երկուշաբթի գիշերը նրա գլխատված մարմինը գտել են Տարասկոնի տներից մեկում (Բուշ դյու Ռոն դեպարտամենտ) հարևանների հաղորդագրությունների շնորհիվ: Ավելի ուշ լոգարանում դրված դույլում հայտնաբերվել է երեխայի գլուխը։

Մի քանի ժամ անց տանտիրոջը նկատել են հարևան Առլում։ Նա փորձել է փախչել և սպանվել է։

Նշվում է, որ հանցագործը հոգեկան խնդիրներ է ունեցել։ Ըստ ոստիկանության աղբյուրների՝ նա փորձել է ուտել սպանված երեխայի մարմնի մասերը։ Տղամարդու բնակարանում սատանայական պաշտամունքի առարկաներ են եղել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր