Ես ձեր դատական թիմից չեմ վախենում, ես արդարացվելու եմ, բայց դուք մնալու եք մեղավոր և ձեր սերունդներն են մնալու մեղավոր          Արցախում առգրավված ռուսական զենքը կարող է վաճառվել Ուկրաինային․Ադրբեջանցի պատգամավոր       Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան    

20 հուլ 2021 15:55

Երևանում քարտեզագետը չի ենթարկվել ծառայություն կատարող պարեկներին, հարվածել է նրանցից մեկին և պոկել ուսադիրը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ, հուլիսի 19-ին, Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 18։20-ի սահմաններում Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները իշխանության նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով Ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ 57-ամյա Գ․ Բեգլարյանին։

Պարզվել է, որ նշված խաչմերուկում Գ․ Բեգլարյանը վիճաբանել է պարեկների հետ, այնուհետև հարվածել պարեկ 23-ամյա Հ․ Ալումյանին, պոկել համազգեստի ուսադիրը։  Գ Շամշյանի տեղեկություններով՝ Գ․ Բեգլարյանը բաց է թողնվել։ Նա աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկում, որպես քարտեզագետ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր