Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

22 հուլ 2021 14:43

Որևէ ձևով չի նվազեցնում Վաղարշակ Հարությունյանի պատասխանատվությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում ադրբեջանական զորքերի անարգել ներխուժման համար

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Անկախ այն հանգամանքից, թե Վաղարշակ Հարությունյանին նոր պաշտոն կտան, թե ուղղակի տուն կուղարկեն, դա որևէ ձևով չի նվազեցնում նրա պատասխանատվությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում ադրբեջանական զորքերի անարգել ներխուժման համար։

2020 թվականի պատերազմից 7 ամիս անց, շուրջ 100կմ սահման անպաշտպան թողնելը, անհրաժեշտ անվտանգային միջոցառումներ չիրականացնելը, ծանր հանցագործություն է, որի պատասխանատվությունը կրող պաշտոնյաների նկատմամբ առ այս պահը համապատասխան ընթացակարգերով իրավական գործընթաց չեն սկսել։

Վարչապետը, պաշտպանության նախարարը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը մինչև հիմա նույնիսկ չեն պարզաբանել, թե ինչո՞ւ է մեր սահմանը եղել անպաշտպան և ինչո՞ւ որևէ մեկը դրա համար՝ իրենցից սկսած, պատասխանատվություն չի կրել»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր