Ամեն ինչ կախված է Փաշինյանի ռուսաստանյան այցի արդյունքներից․«Հրապարակ»          Կգնի՞ ՀԷՑ-ը նորահայտ մեծահարուստը, որը խարդախության համար դատապարտվել է․ «Ժողովուրդ»       Հուլիսի 25-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

24 հուլ 2021 16:17

Ստավրոպոլում անհայտ անձը կրակել և սպանել է քրեական հետախուզության պետի հայազգի տեղակալին

Ռուսաստանի Ստավրոպոլ քաղաքում անհայտ անձը կրակել և սպանել է ոստիկանության բաժանմունքներից մեկի քրեական հետախուզության պետի տեղակալ Ռուսլան Աբովյանին: Այս մասին life.ru կայքին տեղեկացրել է իրավապահ մարմիններում իր աղբյուրը:

Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Սոցիալական ցանցերում հրապարակված կադրերում երևում է սպանության պահը. տղամարդը ավտոկայանատեղիում մոտենում է ոստիկանական մեքենային և կրակում է: Ըստ կայքի զրուցակցի, Աբովյանը ստացել է առնվազն 9 վիրավորում, ինչի հետևանքով կեսգիշերին մոտ մահացել է հիվանդանոցում:

Սպանության կասկածանքով փնտրում են 1977 թվականին ծնված Զաուրբեկ Կ.-ին: Ենթադրաբար, նա դեպքի վայրից փախել է մեքենայով, մեքենան հետագայում լքված են գտել: որոնմանը ներգրավված են բոլոր ուժերը, ներառյալ`ՕՄՈՆ-ը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր